Չորեքշաբթի, 29 Փետրվարի 2012 19:41
Հենրի Բերգստրոմը գրանցվել է որպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Խորհրդների նախագահ
ԱրմԻնֆո. 2012թ. փետրվարի 28-ի ՀՀ ԿԲ Նախագահի որոշմամբ պրն. Հենրի Բերգստոմը գրանցվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա-ի Խորհուրդների նախագահ և անդամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից:
Հենրի Բերգստրոմըª NASDAQ OMX-ի նոր շուկաների գծով տնօրենի իր պաշտոնում, ղեկավարում է ընկերության` Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործունեության զարգացմանն ուղղված ծրագրերը: Նրա ղեկավարությամբ իրականացված ծրագրերից մեկն էր NASDAQ OMX-ի կողմից բալթյան երկրներում գործող բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների ձեռք բերումը, դրանց ինտեգրումը և միասնական ծառայությունների ձևավորումը:
Ավելի քան 10 տարի աշխատելով արտադրական ձեռնարկություններում (Nokia, TT-Innovation), 1991թ.-ին պարոն Բերգստրոմը նշանակվեց Ֆինլանդիայի Կենտրոնական Դեպոզիտարիայի ործադիր տնօրենի տեղակալ (հետագայում ՖԿԴ-ն միացավ Հելսինկիի Ֆոնդային Բորսային): 2001թ.-ին նա նշանակվեց Հելսինկիի Ֆոնդային Բորսայի Թողարկողների տեղեկատվական ծառայությունների ստորաբաժանման ղեկավար, որը պատասխանատու էր` բաժնետերերի ռեեստրի և բաժնետոմսերի վերաբերյալ դեպոզիտարիայում պահվող տվյալների հիման վրա թողարկողներին տեղեկատվության և ծառայությունների տրամադրման համար: 2003թ.-ին, Հելսինկիի Ֆոնդային Բորսայի և Շվեդիայի OM AB-ի միավորումից հետո, պարոն Բերգստրոմը նշանակվեց Նոր Շուկաների գծով տնօրեն` պաշտոն, որը նա շարունակում է զբաղեցնել այժմ NASDAQ OMX-ում:
Պարոն Բերգստրոմը ունի Հելսինկիի բիզնես դպրոցի ործարար ղեկավարման մագիստրոսի կոչում (MBA):