Ուրբաթ, 24 Փետրվարի 2012 20:47
Բյուջետային աշխատողների բուժապահովագրության ծրագիրը ՙդեպի վեր կձգի՚ բուժհիմնարկների ենթակառույցները
ԱրմԻնֆո. Բյուջետային աշխատողների բուժապահովագրության ծրագիրը մեկ տարում ՙդեպի վեր կձգի՚ բուժհիմնարկների ենթակառույցները: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերութան գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: Ըստ ապահովագրողի հաշվրկների, բուժապահովագրության շուկայի ծավալը նշված ծրագրի արդյունքում կեռապատկվի, կազմելով 8-9 մլրդ.դրամ:
Մեկնաբանելով բուժհիմնարկների ցածր մենեջմենտը և անպատրաստ լինելն ապահովագրական հարաբերություններին, Լ.Ալթունյանը նկատել է, որ բուժհիմնարկների համակարգում իրոք, գոյություն ունի միասնական սակագների, այս կամ այն հիվանդության պրոտոկոլացման պրոցեդուրաների, միասնական սոֆթի բացակայության պրոբլեմները: Ապահովագրողը վստահ է, որ շուկայական հարաբերությունները բուժհիմնարկներին կստիպեն կատարելագործել ներքին կառավարումը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի պետբյուջեով պետծառայողների համար նախատեսված է սոցիալական փաթեթ, որի ընդհանուր ծավալը կազմում է 18 մլրդ.դրամ: Պետական կառույցների աշխատակիցները կարող են այդ ՙանկանխիկ օգնությունն՚ օգտագործել 4 ուղղություններով`բուժապահովագություն, հիփոթեքի տոկոսների մարում, կրթության վճարում և հանգիստ Հայաստանում և ԼՂՀ-ում: Բուժապահովագրությունը հանդիսանում է փաթեթի պարտադիր բաղադրիչ, որի բազային փաթեթը կազմում է 52 հազ.դրամ:
Բազային փաթեթի շրջանակներում հաճախորդներին ցուցաբերվում է ստացիոնար բուժ-պրոֆիլակտիկ օգնություն, բժշկական խորհրդատվություն, լաբորատոր ախտորոշում, գործիքային ախտորոշում: Ամբողջովին փոխհատուցվում են թերապեվտիկ բնույթի, վիրաբուժական բուժում պահանջող հիվանդությունները, վնասվածքների, այլվածքների, սառցահարումների բուժումը, արյան և մեզի ընդհանուր անալիզը, էլեկտրասոնոգրաֆիան և այլն: Ապահովագրական ծածկույթի առավելագույն գումարը բազային փաթեթի շրջանակներում կկազմի 3.8 մլն.դրամ:
Ձեռք բերելով ԻՆԳՈ-Արմենիա ապահովագրական ընկերության բուժապահովագրության փաթեթը, ապահովադիրը, ըստ ընկերության, հնարավորություն կստանա պայմանագիրն ընդլայնել ավելի արտոնյալ պայմաններով: Մասնավորապես, ապահովադիրը կարող է լրացուցիչ 19500 դրամի դիմաց բազային փաթեթում ընդգրկել նաև ամբուլատոր բուժումը, 40 հազ.դրամով` դեղորայքային և ամբուլատոր բուժումը, 40 հազ.դրամով` ատամների բուժումը, 25 հազ.դրամով` պրոֆիլակտիկ բուժումը: