Հինգշաբթի, 1 Մարտի 2012 17:05
Յունիբանկի քարտապանները ՙՄագնիս՚ ծրագրի շրջանակներում կարող են օգտվել Bosch –ի հատուկ զեղչերից
ԱրմԻնֆո. Յունիբանկի ՙՄագնիս՚ լոյալության ծրագրի գործընկեր` ՙԲԻՆԱՄ՚ ընկերությունը մինչև այս տարվա ապրիլի 1-ը բանկի բոլոր քարտապաններին ավտոմեքենաների մարտկոցների ձեռքբերման համար կտրամադրի 20% զեղչ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից,
ՙԲԻՆԱՄ՚ ընկերության գործունեության հիմնական ուղղությունը BOSCH և ZEXEL համաշխարհային առաջատար արտադրողներից ավտոպահեստամասերի մեծածավալ մատակարարումներն են:
Աղբյուրի համաձայն, 2011թվականիի վերջին Յունիբանկի կողմից գործարկված ՙՄագնիս՚ ծրագրի գործընկերային ներկա ցանցը բաղկացած է տարբեր ոլորտները ներկայացնող մոտ 80 կազմակերպություններից` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ, ռեստորաններ, բժկական հաստատություններ և այլն: Ծրագիրը հաճախորդներին առաջարկում է մի շարք արտոնություններ և հնարավորություն է տալիս էապես կրճատել ծախսերը: Զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս, բանկի քարտապանները, ներկայացնելով իրենց քարտը, ծրագրի գործընկեր կազմակերպություններից կստանան արտոնություններ` զեղչ կամ բոնուս: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կտեղեկացնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված ՙMagnis՚ նշանը:
Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: Բանկի կողմից թողարկվել է 92,5 հազար քարտ, որի մեծ մասը բաժին է ընկել Visa միջազգային քարտերին: Այս տարի Յունիբանկը նախատեսում է սկսել չիպային քարտերի թողարկում` ավելացնելով ընդհանուր քարտերի քանակը ևս 50 հազարով: