Երկուշաբթի, 27 Փետրվարի 2012 20:12
Տնտեսության վարկավորման ուղղությամբ ԲՏԱ Բանկի զգալի ակտիվացումը նրան թույլ տվեց 2011 թվականին եռապատկել զուտ շահույթը
ԱրմԻնֆո. Տնտեսության վարկավորման ուղղությամբ ԲՏԱ Բանկի զգալի ակտիվացումը նրան թույլ տվեց 2011 թվականին գրեթե եռապատկել զուտ շահույթը: Այսպես, 2011 թվականին տնտեսության վարկավորման ծավալները բանկը մեծացրել է 63%-ով, իսկ միայն 4-րդ եռամսյակում`ավելի քամ 2 անգամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ԲՏԱ Բանկի եկամուտները հաշվետու ժամանակահատվածում աճել են 13%, իսկ տոկոսային ծախսերը` 28%: Ընդ որում, վերջինս ապահովվել է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալների կրկնակի աճի հաշվին: Բացի այդ, 2011 թվականին բանկը Երևանում բացեց ևս մեկ նոր մասնաճյուղ: Արդյունքում, բանկի ընդհանուր եկամուտները 2011 թվականին աճեցին 14%, իսկ ծախսերն աճեցին աննշան կերպով, ինչն էլ ձևավորեց 259 մլն.դրամի զուտ շահույթ ¥0.7 մլն.դոլար¤: 2009 թվականի համեմատ բանկի զուտ շահույթն աճեց մոտ 5 անգամ, դուրս գալով ՙմինուսային՚ մակարդակից:
Բանկի ընդհանուր կապիտալը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 5.5 մլրդ. դրամ, գրանցելով 5% տարեկան աճ: Ընդ որում, այս ցուցանիշի դանդաղ աճը պայմանավորված է կուտակված վնասների առկայությունով, որոնք բանկին հաջողվեց 2011 թվականին կրճատել 20%-ով, իսկ 2009 թվականի համեմատ` 25%-ով:
Նշենք, որ ԲՏԱ Հայաստան Բանկի բաժնետերերն են` ԲՏԱ Բանկ Ղազախստանը` 48.9%, ավստրիական ZRL Բետալիգունդս ընկերությունը` 31.1%, հայ-ղազախական "MOBILEX  Էներջի Լիմիթեդ՚ ՀՁ ընկերությունը`16.3%, ՙԱՄԿ Ինվեստ՚ նախագծային-շինարարական կազմակերպությունը` 3.7%: 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկն ունեցել է 7 մասնաճյուղ, որոնցից 6-ը` Երևանում: