Ուրբաթ, 2 Մարտի 2012 17:24
Չնայած 2011 թվականին դրամական փոխանցումների ծավալների անկմանը, այս տարի ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚-ն ակնկալում է տրանսֆերտների 20% աճ
ԱրմԻնֆո. Չնայած 2011 թվականին դրամական փոխանցումների ծավալների անկմանը, այս տարի ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚-ն ակնկալում է տրանսֆերտների 20% աճ: ԱրմԻնֆո գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է արտահայտել ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ լխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:
ՙՃգնաժամի սկզբից Հայաստանի բանկային համակարգում նկատվում է դրամական փոխանցումների ծավալների անկում: Դա բացատրվում է երկու հիմնական գործոններով, առաջին հերթին, համաշխարհային ֆինանսական ճգնաժամով, իսկ երկրորդ հերթին` բանկերի միջև կոշտ մրցակցությունով՚,ասել է Ռ.Խաչատրյանը: Նրա խոսքերով, այսօր գրեթե բոլոր բանկերն իրենց հաճախորդներին առաջարկում են միջազգային դրամական փոխանցումների ծառայություններ, գործնականում, միևնույն պայմաններով: ՙՇուկան գերհագեցված է առաջարկներով, հետևաբար, իջնում է պահանջարկը: Նույն իրավիճակն էր տիրում նաև 2011 թվականին մեր բանկում: 2010 թվականի համեմատ 2011 թվականին զանազան համակարգերի միջոցով իրականացվող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալները նվազել են 20%, կազմելով 5 մլրդ.դրամ, 2010 թվականի 6.2 մլրդ.դրամի փոխարեն: Նույն պատկերն է տիրում նաև իրավաբանական անձանց փոխանցումների գծով, որտեղ անկումը կազմել է 11%: Սակայն, առանձին բանկերի մոտ փոխանցումների ընդհանուր ծավալների կրճատման հետ մեկտեղ, 2011 թվականին, այնուամենայնիվ, նկատվեց դրամական փոխանցումների ծավալների աճի դրական դինամիկա, ընդ որում, բանկային ողջ համակարգոում այն կազմում է գրեթե 11-15%՚,-նկատել է նա: ՙԻրավիճակի բարելավումը 2012 թվականին փոխանցումների ծավալների զգալի` մոտ 20% աճի հույսեր է տալիս մեզ: Իհարկե, ինչպես արդեն նշեցի, շուկայում մրցակցությունը չափազանց կոշտ է: Պայքար է մղվում բառացիորեն յուրաքանչյուր հաճախորդի համար, և հաղթում է նա, որ կառաջարկի սպասարկման ավելի որակյալ մակարդակ: Դրա համար հարկավոր է մշտապես բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը, ընդլայնել առաջարկվող ծառակությունների շրջանը, ընդլայնել գործընկերությունը միջազգային տարբեր վճարային համակարգերի հետ՚,-գտնում է Ռ.Խաչատրյանը:
Այսօր ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚-ը միջազգային դրամական փոխանցումներ է իրականացնում ՙԲիստրայա Պոչտա՚, ՙMIGOM՚, ՙCONTACT՚, ՙMONEYGRAM՚ և ՙBLIZKO՚ համակարգերի հետ: ՙՎերջերս մենք սկսցեինք Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներն իրականացնել առանց ՙազպրոմբանկ-Էքսպրես՚ հաշիվը բացելու՚, իսկ առաջիկայում բանկը մտադիր է միանալու ANELIK և UNISTREAM համակարգերին՚,- տեղեկացրել է Ռ.Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2011 թվականին ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚-ն իրականացրել է 272.5 մլրդ.դրամ ընդհանուր գումարի դրամական փոխանցումներ, որտեղ առանց հաշիվ բացելու փոխանցումները կազմել են 5 մլրդ.դրամ, իսկ S.W.I.F.T. համակարգով կատարված փոխանցումները` 267.5 մլրդ.դրամ: