Երկուշաբթի, 5 Մարտի 2012 17:04
HSBC Բանկ Հայաստանն 201 թվականին ապահովել է իր գործունեության պատմության մեջ ամենաբարձր` 8.3 մլրդ.դրամ շահույթ
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանն 2011 թվականին ապահովել է իր գործունեության պատմության մեջ ամենաբարձր` 8.3 մլրդ.դրամ շահույթ, գրանցելով այս ցուցանշի 40% տարեկան աճ և զբաղեցնելով առաջին հորիզանականը Հայաստանի բանկային համակարգում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը, հավելելով, որ 2011 թվականի դիվիդենտների վճարմանն է ուղղվել 1.1 մլրդ.դրամ, իսկ վճարված հարկերի ծավալները կազմել են 2.9 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 145% աճ: ՙԲարձր մրցակցության պայմաններում HSBC Բանկ Հայաստանը պահպանում է իր դիրքերը, 2011 թվականի արդյունքները հույս են ներշնչում, որ ընթացիկ տարում նույնպես աճը կլինի դինամիկ՚,-ասել է Ա.Քլիֆֆորդը:
Նրա խոսքերով, 2011 թվականին բանկի ակտիվներն աճել են 23.5%, մինչև 179 մլրդ. դրամ: Միևնույն ժամանակ, վարկային պորտֆելն աճել է 25.7%, կազմելով 108 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելում, որը 2011-ին ավելացել է 30%, 86.5 մլրդ դրամ են կազմել իրավաբանական անձանց տրամադրված վարկերը, ինչը 34%-ով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Բանկի ավանդային պորտֆելը 2011-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 120 մլրդ դրամ, 2010-ի համեմատ աճելով 14.4%: Ըստ ոլորտների վերցրած, բանկի վարկային պորտֆելում ամենամեծ աճը տեղի է ունեցել` տրանսպորտի և կապի ոլորտում` 12 անգամ, գյուղատնտեսական վարկավորման գծով` մոտ 3 անգամ, առևտրի ոլորտում` 26.3%, արդյունաբերության հատվածում` 18.8%:
ՙ2012 թվականին բանկը կվերանայի վարկերի տոկոսադրույքները, կախված շուկայական իրավիճակից և նշեմ նաև, որ ներկա պահին որոշ սակագներ արդեն վերանայվել են, օրինակ, հիփոթեքային տոկոսադրույքները ներկայումս կազմում են 9-11%, ավտովարկերը` 13-14%, ինչը 2-3% ցածր է բանկում գործող բանկային տոկոսադրույքներից՚,- նշել է HSBC Բանկ Հայաստանի ֆինանսական տնօրեն ևորգ Թառումյանը, մեկնաբանելով ԱրմԻնֆո գործակալության հարցը: Նրա խոսքերով, 2012 թվականին բանկը կպահպանի վարկերի դիվերսիֆիկացման քաղաքականությունը, չնայած, որ գերադասությունը կտա առևտրի վարկավորմանը: Ինչ վերաբերում է մասնաճյուղերի ցանցի ընդլայնմանը, ապա . Թառումյանն ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է մայրաքաղաքում բացել ևս երկու մասնաճյուղ է, իսկ շրջաններում` նախատեսվում է 2013 թվականին: