Երեքշաբթի, 6 Մարտի 2012 17:51
2012 թվականի հունվարին Հայաստանի բանկերի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 26.9 տոկոսով, մինչև 3.3 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. 2012 թվականի հունվարին Հայաստանի բանկերի վարկային ներդրումները նվազել են 0.2% և 2012 թվականի փետրվարին կազմելով 1.3 տրլն.դրամ կամ 3.3 մլրդ.դոլար: Տարեկան կտրվածքով վարկային ներդրումներն աճել են 38.2%: Առանց երկարաձգվծ և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումները կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ.դոլար, հունվարին նվազելով 0.2%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, առևտրային բանկերի վարկային պորտֆելում դրամային վարկերը կազմել են 38.6% կամ 481.5 մլրդ.դրամ, իսկ արտարժութային վարկերի բաժինը` 61.4% կամ 765.5 մլրդ.դրամ: 2012 թվականի հունվարին դրամային վարկավորումը կրճատվել է 0.2%, տարեկան կտրվածքով աճելով 26.3%, իսկ արտարժութային վարկերը կրճատվել են 0.33%, տարեկան կտրվածքով աճելով 48.2%:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2012 թվականի փետրվարի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.6% կամ 20.6 մլրդ.դրամ, ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.5% կամ 6.9 մլրդ.դրամով: Երկարաձգված վարկերի ծավալը հունվարին կրճատվել է 2.3%, իսկ տարեկան կտրվածքով` մոտ 2 անգամ, իսկ ժամկետանց վարկերի ծավալը հաշվետու ամսում աճել է 20%, իսկ տարեկան կտրվածքով` մոտ 2 անգամ :
Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 99.8%: Երկարաձգված վարկերի կազմում կարճաժամկետ վարկերը կազմել են 72.6% կամ 14.9 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հունվարին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքները 17.7%-ից բարձրացել են մինչև 18.62%, իսկ տարեկան կտրվածքով` 0.37 տոկոսային կետով: