Չորեքշաբթի, 7 Մարտի 2012 15:34
ՙԱնելիք Բանկը՚ և ՙՊրոմեթեյ Բանկը՚ դրամական փոխանցումների ՙԲիստրայա Պոչտա՚ միջազգային համակարգին մասնակցելու թույլտվույթուն են ստացել
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկը՚ և ՙՊրոմեթեյ Բանկը՚ ՀՀ Կենտրոնական բանկից դրամական փոխանցումների ՙԲիստրայա Պոչտա՚ միջազգային համակարգին մասնակցելու թույլտվույթուն են ստացել: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումը ԿԲՎ խորհրդի կողմից ընդունվել է մարտի 6-ին:
Ըստ Անելի Բանկ տվյալների, սեփական ՙԱնելիք՚ միջազգային համակարգի հետ միասին, որն ստեղծվել է 1997 թվականին, բանկը մասնակցում է նաև դրամական փոխանցումների ակնթարթային Money Gram և S.W.I.F.T. համակարգին: 2011 թվականը բավականին հաջողված էր ՙԱնելիք՚ համակարգի համար, որի ընդհանուր շրջանառությունը կազմեց 1 մլրդ.դոլար, 2010 թվականի հահեմատ աճելով 13%:
Ըստ Պրոմեթեյ Բանկի տվյալների, Բանկն աշխատում է Migom, Contact, Money Gram, Anelik և UNIStream դրամական համակարգերի հետ: