Երկուշաբթի, 5 Մարտի 2012 18:34
2012 թվականին Անելիք Բանկը նախատեսում է ավանդների պորտֆելը մեծացնել 30 տոկոսով, իսկ վարկային պորտֆելը` 20 տոկոսով
ԱրմԻնֆո. 2012 թվականին ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ հաճախորդներից ներգրաված ավանդային պորտֆելը նախատեսել է նախորդ տարվա համեմատ ավելացնել ավելի քան 30 տոկոսով` հասցնելով այն 26 մլրդ դրամի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից,
ընդհանուր ավանդային պորտֆելում գերակշռող կմնան ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդները, որոնք կկազմեն 23 մլրդ դրամ` 28 տոկոսով գերազանցելով 2011 թվականի ցուցանիշը:
Աղբյուրի համաձայն, Բանկը 2012 թվականին նախատեսել է վարկային պորտֆելն ավելացնել մոտ 20 տոկոսով` հասցնելով այն 45 մլրդ դրամի: Նախատեսվում է նաև 11%-ով ավելացնել ընդհանուր ակտիվները:
ՙԸնդհանուր առմամբ 2011 թվականին Բանկը լուծել է իր արջև դրված զարգացման խնդիրները, հուսով եմ որ 2012 թվականին Բանկին կհաջողվի հասնել պլանավորված ցուցանիշներին նույնպես”- նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Բյուջեի կազմման և հսկողության վարչության պետ` Հարություն Բաբայանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Անելի Բանկի ակտիվները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 73.5 մլրդ.դրամ, գրանցլով 22.2% տարեկան աճ: Ակտիվների կազմում, վարկային ներդրումների բաժինը կազմել է մոտ 56% կամ 40.9 մլրդ.դրամ, տարեկան 37.6% աճով: Բանկի ժամկետային ավանդները հունիվարի 1-ին կազմել են 20.3 մլրդ.դրամ, տարեիան 62% աճով, որոնք կազմում ֆիզիկական անձանց ավանդները կազմել են 18.4 մլրդ.դրամ, տարեկան 63% աճով: