Հինգշաբթի, 15 Մարտի 2012 20:44
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 15-16-ը մասնակցի Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 15-16-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը:
Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: