Ուրբաթ, 16 Մարտի 2012 18:17
Դեկտեմբերյան ժամանակավոր բարձրացումից հետ, ինչպես նաև պարտադիր պահուստավորման մեխանիզմի փոփոխության հետևանքով Հայաստանում տոկոսադրույքներն աստիճանաբար նվազում են
ԱրմԻնֆո. Դեկտեմբերյան ժամանակավոր բարձրացումից հետ, ինչպես նաև պարտադիր պահուստավորման մեխանիզմի փոփոխության հետևանքով, Հայաստանում տոկոսադրույքներն աստիճանաբար սկել են նվազել: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արժեթղթերի առաջնային և միջբանկային շուկաներում 2012 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, եկամտաբերությունը նվազել: Այսպես, փետրվարին շուկայական ռեպո-դրույքները նվազել են 0.5 տոկոսային կետով, կազմելով 10.9%, իսկ միջբանկային շուկայում ռեպո-դրույքները նվազել են 0.3 տոկոսային կետով, մինչև 10.7%: Դրա հետ մեկտեղ, առաջնային շուկայում մինչև մեկ տարի մարման ժամկետով պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունը նվազել է 1.7 տոկոսային կետով, կազմելով 8.9%: Միևնույն ժամանակ, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը փետրվարին կազմել է 7.7%, հունվարի համեմատ նվազելով 3.2 տոկոսային կետով:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի փետրվարին արտարժույթի շուկայում գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.3% արժեզրկում, կազմելով 388.6 դրամ/դոլար, իսկ եվրոյի նկատմամբ այս ցուցանիշը կազմել է` 2.7%, մինչև 514.4 դրամ/եվրո: Ռուսական ռուբլու նկատմամբ դրամն արժեզրկվել է 4.68%-ով, կազմելով 13.04 դրամ/ռուբլի:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը 2012 թվականի մարտի 6-ի նիստում հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանեց նույն` 8% մակարդակի վրա, ինչի համաձայն չփոփոխվեցին նաև լոմբարդային ռեպո և ներգրվված ավանդների տոկոսադրույքները, համապատասխանաբար կազմելով` 11% և 5%: