Ուրբաթ, 16 Մարտի 2012 18:53
Հայաստանի տնտեսության վարկավորման բարձր տեմպերը պահպանվում են
ԱրմԻնֆո. Հայաստանի տնտեսության վարկավորման բարձր տեմպերը պահպանվում են: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, 2012 թվականի փետրվարին այս ցուցանը տարեկան կտրվածքով աճել է 34.4%:
Աղբյուրի համաձայն, դրամային զանգվածի տարեկան աճի տեմպերը զգալիորեն առաջ են անցել դրամական զանգվածի աճի տեմպերից, կազմելով 28.2%, ինչը պայմանավորված է եղել դրամային ավանդների տարեկան 40.4% աճով: Սակայն, արտարժութային ավանդները տարեկան կտրվածքով աճել են 21.1% ¥կամ 14.2%, բացառելով փոխարժեքի տատանումների ազդեցությունը¤: Արդյունքում, տնտեսոթւյան դոլարայնացման մակարդակը հաշվետու ժամանակահատվածում իջել է 1.4 տոկոսային կետով, կամ ավելի քան 3.8%-ով:
Ըստ ԿԲ կանխատեսումների, 2012 թվականին դրամական և դրամային զանգվածները կաճեն համապատասխանաբար` 18.2% և 20.1%: Իսկ դրամական բազայի գծով ակնկալվում է 9.7% աճ: Շրջանառվող դրամական զանգվածը 2012 թվականին կաճի 13%, ինչի հետ կապված դրամային ավանդների ծավալը կավելանա 28.5%, իսկ արտարժութային ավանդների ծավալը` 15.6%: Արդյունքում, տնտեսության դոլարայնացման մակարդակը տարեկան կտրվածքով կնվազի 2.2%, իսկ մոնետիզացիայի մակարդակը կբարձրանա 9%: 2012-ի սեպտեմբերի վերջին տարեկան կտրվածքով տնտեսության վարկավորման ծավալները, ըստ ԿԲ ծրագրի, կաճեն 20.3% կամ մոտ 250 մլրդ.դրամով: Ընդ որում, 2012 թվականի համար կանխատեսվող աճի տեմպերը հիմնականում կապահովվեն հիփոթեքի և ՓՄՁ վարկավորման հաշվին: