Ուրբաթ, 16 Մարտի 2012 19:05
2012-ի հունվար-փետրվարին Հայաստանի ֆինհաշտարարի գրասենյակն ստացել է 20 բողոք, որից մեկը լուծվել է հաշտության ճանապարհով
ԱրմԻնֆո. 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի ֆինհաշտարարի գրասենյակին ֆինանսական կազմակերպությունների դեմ ստացել է 20 բողոք-հայտ: Ընդ որում, ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը պարզաբանել է կազմակերպության մամուլի ծառայությունից, հայտարարություներիընդհանւոր թիվը կազմել է 200:
Աղբյուրի համաձայն, նշված 20 բողոքներից 12-ը գտնվում է քննարկման փուլում: Մնացած 8-ը քննարկվել են, որից 4-ը մերժվել է հոգուտ ֆինանսական կազմակերպությունների, 1-ը` մերժվել է ընդհանրապես, իսկ 2 գործերի քննարկումն ավարտվել է: Մնացած 1 բողոքը լուծվել է հաշտության ճանապարհով, ինչի արդյունքում հաճախորդը բանկից ստացել ք 10 հազ.դրամի փոխհատուցում:
Միայն հունվարին ֆինհաշտարարի գրասենյակն ստացել է 64 բողոք, որոնցից 61-ն է վերաբերվել են ֆինանսական ծառայություններին և միայն 39-ը ենթակա է եղել քննարկման: Քննարկված բողոքներից 7-ը եղել է ապահովագրական ընկերությունների և ավտոապահովագրողների Բյուրոյի դեմ, որից 6-ը` ԱՊՊԱ գծով և 1-ը` բժշկական ապահովագրության գծով: 2 բողոք եղել է բանկերի և 1 բողոք` գրավատների դեմ:
Ըստ Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի, 2011 թվականին հաճախորդներին վճարված փոխհատուցումների ծավալը կազմել է 58.137 մլն.դրամ: Նշված գումարից 22.7 մլն.դրամը վճարվել է ապահովագրական ընկերությունների կողմից, 22 մլն,դրամ` բանկերի, 11.127 դրամ` վարկային կազմակերպությունների, 1.160 մլն.դրամ` գրավատների և 1.138 մլն.դրամ` ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից:
2011 թվականին Հաշտարարի գրասենյակն ստացել է 803 բողոք: Բողոքներից 434-ը եղել է բանկերի, 252-ը` պահովագրական ընկերությունների, 60-ը` վարկային կազմակերպությունների, 42-ը` գրավատների, 4-ը` վճարա-հաշվարկային կազմակերպությունների և 1-ը` ներդրումային կազմակերպությունների դեմ: 2011 թվականին ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից քննարկված դիմում-բողոքներից 68-ը եղել ապահովագրական ընկերությունների, 62-ը` բանկերի, 8-ը` գրավատների, 4-ը` վարկային կազմակերպութոյւնների և 3-ը` ապահովագրողների բյուրոյի դեմ: 2011 թվականին բանկերի դեմ ուղղված բողոքներից 25-ը վերաբերվել է վճարա-հաշվրակային գործառնություններին, 23-ը` վարկային գործարքներին, 11-ը` ավանդային գործարքներին, 3-ը` այլ գործարքներին: Ապահովագրական ընկերությունների դեմ ստացված բողոքներից 39-ը վերաբերվել է ԱՊՊԱ-ին, 13-ը` ԿԱՍԿՈ-ին, 10-ը` բժշկական ապահովագրությանը, և 2-ական բողոք` տուրիստների, դժբախտ պատահարներից և գույքային ապահովագրությունների գծով:
Նշենք, որ Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը Հայաստանում գործում է 2009 թվականից: