Երկուշաբթի, 12 Մարտի 2012 13:54
Մարտի 8-ից ապրիլի 7-ը Կանանց տոնի առիթով Ամերիաբանկն առաջարկում է հատուկ արտոնյալ պայմաններով ավտովարկեր
ԱրմԻնֆո. Մարտի 8-ից ապրիլի 7-ը Կանանց տոնի առիթով Ամերիաբանկն առաջարկում է հատուկ արտոնյալ պայմաններով ՀՀ դրամով ավտովարկեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, նշված վարկերով նվազագույն կանխավճարը կազմում է 8%, մարման առավելագույն ժամկետը` 7 տարի, իսկ տարեկան տոկոսադրույքը` 15%: Ժամկետից շուտ վարկը մարելու դեպքում տուգանքներ չեն գանձվում:
Աղբյուրի համաձայն, նշված հատուկ արտոնյալ պայմանները գործում են ՙՄուրան՚ ՍՊԸ (Nissan), ՙԿորկոմավտո՚ ՍՊԸ ( Pegeot), ՙՄեգնա՚ ՍՊԸ (Renault ), ՙՖորա՚ ՍՊԸ (Ford, Range Rover, Volvo) ընկերություններից մինչև 15 մլն. դրամ արժեքով ավտոմեքենաներ գնելիս:
Ամերիաբանկը համագործակցում է 13 ավտոսրահների հետ և մտադիր է ընդլայնել այդ ցանկը: Բանկի կողմից ավտովարկերն առաջարկվում են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից ավտոմեքենա ձեռք բերելիս:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ավտովարկավորման պորտֆելի չափերով Ամերիաբանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի եռյակում, 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գրանցելով 2.4 մլրդ.դրամ ցուցանիշ, կազմելով սպառողական վարկավորման պորտֆելի 27%-ը: