Երեքշաբթի, 20 Մարտի 2012 18:29
Համաշխրհային խոշորագույն աուդիտորական BDO (Binder Dijker Otte&Co) ընկերությունը ձեռք է բերել ՙԱմերիա Աուդիտ՚-ը
ԱրմԻնֆո. Հայաստանում աուդիտորական գործունեություն ծավալելու նպատակով աշխարհի հինգերորդ խոշորագույն աուդիտորական BDO (Binder Dijker Otte&Co) ընկերությունը Հայաստանում աուդիտորական գործունեություն ծավալելու նպատակով ձեռք է բերել ՙԱմերիա Աուդիտ՚ փակ բաժնետիրական ընկերությունը:
Դեռևս 1996թ-ից Հայաստանում գործող ՙԱմերիա Աուդիտ՚ ընկերությունը ունի բարձր վարկանիշª բարձրորակ աուդիտորական ծառայությունների մատուցման շնորհիվ, և այսօր արդեն նոր ապրանքանիշով Հայաստանում ներկայանալը կստեղծի բացառիկ հնարավորությունª հարուստ միջազգային փորձը Հայաստանում ներդնելու և ընկերության գործունեության շրջանակներն առավել ընդգծելու ուղղությամբ, ասել է ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց BDO ընկերության միջազգային կապերի գծով տնօրեն Ալեքսանդր Վերենկովը, սա ընկերության առաջին ներդրումն է Հայաստանում, սակայն մտադրություն կա նոր ձեռքբերումների միջոցով ընդլայնել գործունեությունը: Ըստ Ա.Վերենկովիª ՙBDO Արմենիա՚ ընկերությունը նպատակ ունի աուդիտորական և խորհրդատվական որակյալ ծառայությունների մատուցմամբ նպաստել Հայաստանում գործարարության զարգացմանը, որակապես նոր մակարդակի ձևավորմանը: ՙՄենք հպարտ ենք, որ վերջապես Հայաստանում գտանք ՙԱմերիա Աուդիտ՚-ի նման գործընկերոջ, որը Հայաստանի բիզնես ոլորտի առաջատարներից է՚,- ասաց նաª հավելելով, որ այսուհետ հայկական ընկերությունները կարիք չեն ունենա բարձրակարգ աուդիտի համար դիմել արտասահմանյան կազմակերպությունների:
Նշենք, որ կողմերը չեն հրապարակել գործարքի գումարը, սակայն նշել են, որ այն եղել է փոխշահավետ: Իսկ ՙBDO Արմենիայի՚ տնօրեն Արթուր Անդրեասյանն էլ նշեց, որ աշխարհի 135 երկրներում ծառայություններ մատուցող հեղինակավոր Բի-Դի-Օ ընկերությունը, մուտք գործելով Հայաստան, նոր խոսքով հանդես կգա գործարար կառույցների և անհատների գործունեության զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:
Նշվենք նաև, որ ընկերությունը 1118 գրասենյակներ ունի աշխարհի 135 երկրներումª 48800 աշխատակցով: 2011թ-ին Բի-Դի-Օ-ի եկամուտը կազմել է մոտ 5,6 մլրդ դոլար: