Երկուշաբթի, 12 Մարտի 2012 17:45
Զարգացման Եվրասիական Բանկը և ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ստորագրել են 10 մլն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրման մասին պայմանագիր
ԱրմԻնֆո. Մարտի 12-ին Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Զարգացման Եվրասիական Բանկը (ԶԵԱԲ) և ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ստորագրել են վերջինիս 10 մլն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրման մասին պայմանագիր: Զարգացման Եվրասիական Բանկի կողմից պայմանագիրը ստորագրել է ԶԵԱԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան, իսկ «Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբե ՓԲԸ կողմից` բանկի լխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:
Իր ողջույնի խոսքում ԶԵԱԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան նշեց, որ իր ներկայացրած բանկը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը` որպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմքի: ՙՏրամադրվող վարկը վկայում է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ռազմավարական և հեռանկարային ծրագրերի հանդեպ ԶԵԱԲ-ի ունեցած վստահության մասին, և այն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված բանկային ծառայությունների շրջանակի ընդլայմանը՚, - ասաց Դմիտրի Ժուրբան:
Իր ելույթում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը նշեց, որ փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը համարում է առաջնային ուղղություններից մեկը: Նա հավելեց, որ վերջին երկու տարում բանկն էապես ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները և ընդգրկվել ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրով նախատեսված ՓՄՁ վարկավորման առաջատարների եռյակում միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Համաշխարհային Բանկի և երմանական KfW բանկի հետ համագործակցության շնորհիվ: Բանկը հանդիսանում է նաև KfW հիփոթեքային վարկավորման ծրագրի և յուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրերի ակտիվ մասնակիցը: «Զարգացման Եվրասիական Բանկի հետ պայմանագրի կնքումը նոր խթան կհանդիսանա փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված բանկի հնարավորությունների ընդլայնման համար՚, - ընդգծեց Արմեն Խանդկարյանը` ավարտելով իր ելույթը:
ԶԵԱԲ-ի հետ համագործակցությունը չի սահմանափակվում միայն տվյալ պայմանագրի ստորագրմամբ: Ներկայումս ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն բանակցություններ է վարում ԶԵԱԲ-ի հետ առևտրի ֆինանսավորման զարգացման համար վարկային գծի, ինչպես նաև էներգետիկ նախագծերի վարկավորման համար անհրաժեշտ ֆոնդերի հատկացման շուրջ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության տվյալների, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայկական բանկերի կողմից ՓՄՁ ոլորտում տրամադրվել է մոտ 400 մլրդ.դրամի, կամ ավելի քան 1 մլրդ.դոլարի վարկեր, որոնց ծավալները տարեկան կտրվածքով աճել է 46%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 38%: Նշենք, որ Հայաստանում նաև գործում է ՙՓոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն՚ ¥SMEDNC¤ հիմնադրամը, որի տվյալներով, 2011 թվականին կատարված աջակցության առյուծի բաժինն ընկել է մարզերին, առավելապես սահմանամերձ շրջաններին, կազմելով 88.7%, որի ընթացքում բավարարվել է 3352 հայտ, իսկ Երևանում այդ ցուցանիշը կազմել է` 11.3% և 428 հայտ: Բացի այդ, Հայաստանում իրականացվում են նաև մի շարք այլ միջազգային վարկային ծրագրեր, մասնավորապես, EBRD-ի, IFC-ի, KfW-ի, ԱԶԲ-ի և ՙՌոսսոտրուդնիչեստվո՚-ի հետ:
2011 թվականի տվյալներով, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ վարկային պորտֆելը կազմել է 75 մլրդ.դրամ կամ 41 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 53%: Այս ցուցանիշով բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում: Վարկային պորտֆելի կազմում իրավաբանական անձանց վարկերը կազմում են 86.6% կամ 62 մլրդ.դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկերը` մոտ 13 մլրդ.դրամ կամ 33 մլն.դոլար: