Հինգշաբթի, 22 Մարտի 2012 20:01
ՙԱրմսվիսբանկ՚ ՓԲԸ-ն թույլատրվել է մասնակցության ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի վարկային ռեսուրսների հարթակում
ԱրմԻնֆո. Ս.թ. մարտի 21-ից ՙԱրմսվիսբանկ՚ ՓԲԸ-ն թույլատրվել է մասնակցության ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի վարկային ռեսուրսների հարթակում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից:
Այսպիսով Արմսվիսբանկ-ը կմասնակցի Բորսայի բոլոր հարթակներում և շուկաներում:
«Արմսվիսբանկե ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկերից է, որը համատեղում է կորպորատիվ, ներդրումային և փրայվիթ բանկային ծառայությունների առավելությունները: Արմսվիսբանկ–ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ է հանդիսանում 2007թ.-ից:
Նշենք, որ առ այսօր Բորսայի անդամ և շուկայի մասնակից են թվով 32 ընկերություն, որոնցից 26-ը հանդիսանում են Բորսայի անդամ, իսկ 6 ընկերությունըª շուկայի մասնակից:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամների և շուկայի մասնակիցների ցանկին կարող եք մանրամասն ծանոթանալ www.nasdaqomx.am պաշտոնական կայքի «Անդամներ և մասնակիցներե բաժնում: