Շաբաթ, 24 Մարտի 2012 18:25
Հայբիզնեսբանկը գործարկելու է սեփական ամբողջական պրոցեսինգային կենտրոնը
ԱրմԻնֆո. Հայբիզնեսբանկը ներդնելու է սեփական ամբողջական պրոցեսինգային կենտրոն, ինչը թույլ կտա էապես բարձրացնել բանկի մանրածախ բիզնեսի մրցունակությունը, նվազեցնելով նաև ծախսերը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ շուկայի արդի հնարավորություններին արագ արձագանքելու նպատակով Բանկը որոշել է անցնել քարտային ծառայությունների, ապրանքատեսակների և ԱՄ -ների, առևտրային ձեռնարկությունների հետ հարաբերությունների կառավարման, հավաստագրման ուղղորդման, փոխհաշվարկային գործառնությունների, քարտերի թողարկման, խարդախությունների կանխարգելման և բոնուսային ծրագրերի իրականացման ժամանակակից, մասշտաբային լուծումների: ործարկելով պրոցեսինգային կենտրոնը Բանկը մտադիր է իրականացնել քարտային բիզնեսի զարգացման նորարարական ռազմավարություն, որը ներառում է մի շարք նոր ապրանքատեսակներ:
ՙԲանկի քարտային բիզնեսի անցումը SmartVista հարթակ կհանդիսանա մեկնարկային կետ նոր վճարային ապրանքների և ծառայությունների համար: Մենք կդառնանք առավել անկախ և ճկուն նոր քարտային ծրագրեր ներդնելիս և ձեռք կբերենք լրացուցիչ մրցակցային առավելություններ մանրածախ ծառայությունների շուկայում՚, - ասել է ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահ Արա Կիրակոսյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ Տեղեկագրի, Հայբիզնեսբանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվը 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրոթյամբ կազմել է 41652, գրանցելով տարեկան 21.5% աճ, որտեղ ArCa քարտերը կազմել են 19481 հատ, MasterCard քարտերը` 8651 հատ և Visa քարտերը` 13520 հատ քարտ: 2011 թվականի առաջին 9 ամիսներին բանկի քարտային հաշիվներով իրականացված տրանսակցիաների ծավալը կազմել է 46.5 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 139.4%, իսկ բանկոմատների քանակը կազմել է 103, գրանցելով 14.4% տարեկան աճ: Ի դեպ, միայն Երևանում բանկն ունի 50 բանկոմատ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` աաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 168.4 մլրդ.դրամ, չբախշված շահույթը կազմել է 1.8 մլրդ.դրամ:
Ինչպես գտնում են ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանները, Հայաստանի տնտեսության մեջ ճգնաժամային երևույթների աստիճնաբար հաղթահարումը, որն ուղեկցվել է բանկային մանրածախի աճով, երկրի առևտրային բանկերին ստիպում է շարունակել մեծ ուշադրություն դարձնել ՙքարտային՚ պրոդուկտների զարգացման վրա: Շուկայում նկատվում են քանակից որակին անցնելու միտումներ, քանի որ շուկան հագեցված է ինչպես աշխատավարձային նախագծերով, այնպես էլ տարբեր տեսակի բոնուսային ծրագրերով, որոնց նպատակն է` էկվայրինգի զարգացումը և նոր անհատական հաճախորդների ներգրավումը: Հատկապես ՙաշխատավարձային նախագծերի՚ հաճախորդներն են, որ հանդես են գալիս որպես կրիտիկական զանգված, որի ձեռքբերումից հետո բանկերն սկսել են լրջորեն մտահոգվել սպառման ուղղությամբ ինովացիոն շարժման հնարավորությունների շուրջ: Վերլուծաբանները գտնում են, որ հաճախորդների համար մղվող պայքարը, որոնց թիվը երկրում գործարար ակտիվության անկման հետևանքով մնում է խիստ սահմանափակ, այսօր ոչ միայն գերազանց խթաններ է ստեղծում մարկետինգային լուծումների հիման վրա օրիգինալ ինովացիոն ծրագրեր մշակելու համար, այլ նաև դրանք իրականացնելու համար պահանջում է լուրջ ներդրումներ, ինչպես նաև կազմակերպչական և նախագծային ունակություններ: