Չորեքշաբթի, 28 Մարտի 2012 20:31
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց ավանդների գծով բարելավել է առաջատարի իր դիրքերը
ԱրմԻնֆո. 2011 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 52.9%, մինչև 150 մլրդ.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 79.5 մլրդ.դրամ: Մասնավորապես, ֆիզիկական անձանց ավանդները աճել են 28.9% կամ 10.6 մլրդ.դրամով, մինչև 47.1 մլրդ.դրամ, ինչի շնորհիվ բանկը 3-րդ տեղից բարձրացել է 2-րդ տեղ, ինչն անդրադարձել է նաև շուկայում ունեցած բաժնեմասի վրա, որը 8.7%-ից բարձրացել է մինչև 9.3%: Իսկ իրավաբանական անձանց ավանդների պորտֆելը կազմել է 32.5 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, Բանկի ակտիվները աճել են 39.2% մինչև 177.5 մլրդ ՀՀ դրամ: Աճի հիմնական ֆակտորն է հանդիսացել ֆիզիկական անձանց վարկավորման ծավալների ավելացումը: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը (վարկեր և ավանսներ հաճախորդներին) 2011թ.-ին աճել է 41.8%` 86.6 մլրդ ՀՀ դրամից հասնելով մինչև 122.7 մլրդ ՀՀ դրամ: 2011 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկի զուտ եկամուտը կազմել է 1.6 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 27.5 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը` 13.9 մլրդ.դրամ:
2011 թվականին Բանկն իր ծառայություններն է մատուցել շուրջ 286.4 հազար հաճախորդներ-ֆիզիկական անձանց և 5.3 հազար հաճախորդներ-իրավաբանական անձանց, փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Բանկը շարունակում էր ընդլայնել իր բաժինը շուկայում ի շնորհիվ ՎՏԲ բրենդի հանդեպ բարձր վստահության և հաճախորդների որակյալ սպասարկմանը: Ընդհանուր առմամբ Բանկի բաժինը շուկայում 2011 թվականի ավարտին կազմել է 9.6% վարկերի և 7.5% ավանդների մասով:
ՙ2011 թվականը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար դարձավ հերթական հաջող զարգացման տարի: Մեզ հաջողվեց ոչ միայն հասնել, այլև մի շարք ցուցանիշներով գերազանցել մեր նպատակները: Դա ընդհանուր առմամբ արդար է ինչպես ստացված ֆինանսական արդյունքների, այնպես էլ Բանկի ռազմավարական խնդիրների իրականացման տեսակետից:
2011 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակեց իր զարգացումը որպես ունիվերսալ Բանկ և ուժեղացրեց իր դիրքերը հիմնական ցուցանիշներով, մնալով առաջատար դիրքերում շուկայի ակտիվ մասնակիցների միջև:
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը աճել է 28.9%, որը բացատրվում է մեր Բանկի հանդեպ ունեցած հաճախորդների վստահությամբ և ավանդատուների միջև միջոցների պահմանման կուլտուրայի ձևավորմամբ: Բանկի հաճախորդների վարկային պորտֆելը ավելացել է 41.8%-ով` մինչև 122.7 մլրդ ՀՀ դրամ, ի շնորհիվ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական վարկերի աճի:
Վարկավորման բնագավառում մենք ակտիվ աշխատել ենք երեք հիմնական ուղղություններով` սպառողական վարկավորում, հիփոթեքային վարկավորում և վարկային քարտեր: Մենք նաև ակտիվ համագործակցել ենք մեծածախ և մանրածախ առևտրային, շինարարական և սննդաարդյունաբերական ընկերությունների հետ:
Մենք վստահ ենք, որ 2012թ. կլինի էլ ավելի արդյունավետ, և ակնկալում ենք վարկային և ավանդային պորտֆելի աճի բարձր տեմպ՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յու. ուսևը: