Ուրբաթ, 30 Մարտի 2012 19:57
2011 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանի համախառն արտաքին պարտքն աճել է 1.2%, մինչև 7.4 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2011 թվականի 4-րդ եռամսյակում աճել է 1.2% կամ 85.67 մլն.դոլարով, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմլով 7426.94 մլն.դոլար: Համախառն արտաքին ակտիվները նույն ժամանակահատվածում կազմել են 4992.26 մլն.դոլար, եռամսյակի կտրվածքով աճելով 1.3% կամ 61.87 մլն.դոլարով: Արդյունաքում, արտաքին մաքուր պարտքը հաշվետու եռամսյակում աճլ է 1% կամ 23.8 մլն.դոլարով, կազմելով 2434.68 մլն.դոլար:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, որոնք Արմինֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին պարտքի կազմում պետական կառվարման բաժինը կազմել է 39.79% կամ 2955.41 մլն.դոլար, որի 21.68%-ը կամ 1610.34 մլն.դոլարը կազմել են առտրային բանկերի վարկերը ¥815.47 մլն.դոլար` երկարաժամկտ վարկերը, 645.38 մլն.դոլար` առկա դրամական միջոցներն ու ավանդները¤, 16.03%-ը կամ 1190.49 մլն.դոլարը` մասնավոր հատվածի վարկերը ¥873.98 մլն.դոլարը` երկարաժամկետ վարկերը և 239.79 մլն.դոլարը` կարճաժամկետ վարկերը¤, 10.15%-ը կամ 753.58 մլն.դոլարը` դրամավարկային կարգավորման մարմինների պարտքերը, 12.35% կամ 917.12 մլն.դոլարը` ուղղակի օտարերկրյա ներդրումները: Ընդ որում, առևտրյին բանկերի կարճաժամկետ վարկերի գծով պարտքը եռամսյակի կտրվածքով կրճատվել է 17.3%, մինչև 128.28 մլն.դոլար, իսկ երկրաժամկետ վարկերով` 12.6%, մինչև 815.47 մլն.դոլար:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ համախառն արտաքին պարտքը կազմել է 6204.43 մլն.դոլար, համախառն դրամական ակտիվները` 2518.77 մլն.դոլար, ինչի արդյունաքում` մաքուր արտաքին պարտքը գրանցվել է 3865.67 մլն.դոլար: