Երկուշաբթի, 2 Ապրիլի 2012 14:16
Ամերիաբանկի լիզինգային պորտֆելը 2012 թվականի առաջին եռամսյակում աճել է 85 %, մինչև 8.7 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը շարունակում է ակտիվորեն հանդես գալ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ ծառայությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Բանկի լիզինգային գործառնությունների պորտֆելն աճել է 85%-ով և եռամսյակի կտրվածքով կազմել ավելի քան 3,4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 109%-ով:
Աղբյուրի համաձայն, պորտֆելի գերակշռող մասը բաժին է ընկնում շինարարության, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներին, ներգրավված են նաև առողջապահության, առևտրի և ծառայությունների ոլորտները: Բանկը մշակել է ճկուն սակագնային փաթեթ լիզինգային ծառայությունների գծով, ինչի շնորհիվ ապահովել է ոչ միայն պորտֆելի աճ, այլ նաև տնտեսության տարատեսակ ոլորտները ներկայացնող կազմակերպությունների ներգրավում: Լիզինգային որոշ գործարքներ իրականացվում են միջազգային ֆինանսական կառույցների մասնակցությամբ:
Բանկի կողմից առաջարկվող լիզինգային ծառայություն միջոցով կարող է ֆինանսավորվել ամենատարբեր հիմնական միջոցների ձեռքբերումը, այդ թվում նաև անշարժ գույքը:
Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակելու է ընդլայնել համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել լիզինգային ծառայության առավել մրցունակ պայմաններ հաճախորդների համար:
Ըստ ԱրմԻմֆո գործակալոթյան կողմից կազմված` Հայստանիառևտրային բանկեր Ռենկլինգի, 2011 թվականին Ամերիաբանկի ընդհանուր կապիտալն աճել է 10%, կազմելով 91 մլն.դոլար, կանոնադրական կապիտալը կազմել է 66 մլն.դոլար, 2011 թվականի զուտ շահույթը կազմել է 11.3 մլն.դոլար, գրանցելով տարեկան 37.3% աճ, ընդ որում` միայն 4-րդ եռամսյակում շահույթը կազմել է 3.7 մլն.դոլար: Լիզինգային պորտֆելով բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը, ապահովելով երկրի բանկային համակարգի միագումար լիզինգային պորտֆելի 25%-ը: