Երեքշաբթի, 27 Մարտի 2012 22:20
Byblos Bank-ը նախատեսում է 2012 թվականին վարկային պորտֆեկը մեծացնել 45, իսկ ակտիվները` 30 տոկոսով
ԱրմԻնֆո. Byblos Bank Armenia-ն նախատեսում է 2012 թվականին վարկային պորտֆեկը մեծացնել 45%-ով, իսկ ակտիվները` 30%-ով: Այս մասին ԱրմԻնֆո •ործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Byblos Bank Armenia-ի վարչական և ֆինանսական դեպարտամենտի ղեկավար Հայկ Ստեփանյանը: Նա հավելել է, որ ՓՄՁ վարկավորումը բանկը մտադիր է մեծացնել 50%-ով: Ներկայումս, նշել է նա, բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ բաժինն անցլ է 20%-ից:
Հ.Ստեփանյանը հիշեցրել է, որ 2010 թվականի մարտից Byblos Bank Armenia-ն EBRD-ից ստացել է 10 մլն.դոլար ծավալով սինթետիկ վարկ, որի մեծ մասն արդեն տեղաբաշխվել է, հիմնականում, տնտեսոթյան տարբեր ոլորտների միջին ձեռնարկությունների միջև: Բացի այդ, նա նշել է, որ ընթացիկ տարում Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների Եվրոպական հիմնադրամը (EFSE) Byblos Bank Armenia-ի համար բացեց 3.9 մլն.եվրո •ումարով վարկային •իծ, որը բանկը նախատեսում է ուղղել միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորմանը:
Նշենք, որ Ըստ ԱրմԻնֆո •ործակալության կողմից կազմված` Հայասռանի առևտրային բանկերի Ռենկին•ի, ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ընկերության ընդհանուր կապիտալը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 23.3 մլն.դոլար, ակտիվները` 98 մլն.դոլար, վարկային ներդրումները` 52.2 մլն.դոլար: Անցած տարին բանկը եզրափակել է 756.5 մլն.դրամ զուտ շահույթով: