Երկուշաբթի, 2 Ապրիլի 2012 17:55
2012 թվականի փետրվարին Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն աճել են 2.3%
ԱրմԻնֆո. 2012 թվականի փետրվարին Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն աճել են 2.3%, կազմելով 1.312 տրլն.դրամ կամ 3.4 մլրդ.դոլար, իսկ տարեկան կտրվածքով` 35%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումները կազմել են 1.283 տրլն.դրամ կամ 3.3 մլրդ.դոլար, փետրվարին աճելով 2.3%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, առևտրային բանկերի վարկային պորտֆելում դրամային վարկերը կազմել են 37.6% կամ 482.3 մլրդ.դրամ, իսկ արտարժութային վարկերի բաժինը` 62.4% կամ 800.9 մլրդ.դրամ: 2012 թվականի փետրվարին դրամային վարկավորումն աճել է 0.2%, իսկ արտարժութային վարկերը`4.6%:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.6% կամ 20.8 մլրդ.դրամ, ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.7% կամ 8.7 մլրդ.դրամով: Երկարաձգված վարկերի ծավալը փետրվարին աճել է 1.3%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը հաշվետու ամսում աճել է 25%, իսկ տարեկան կտրվածքով` մոտ 71%:
Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 73% կամ 15.2 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերն աճել են 25%, իսկ տարեկան կտրվածքով` 99.9%:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի փետրվարին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքները նվազլ են 0.5 տոկոսային կետով, տարեկան կտրվածքով` 0.55 տոկոսային կետով, մարտի 1-ի դրությամբ գրանցելով 18.11%: