Երկուշաբթի, 2 Ապրիլի 2012 21:02
Հայկական բանկերի հաճախորդների թիվը մեկ տարում աճել է 20.7 %, մինչև 1.364 մլն.
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի հաճախորդների բազան 2012 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 1.295 մլն. ֆիզիկական և 69.288 հազ. իրավաբանական անձ: ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 1.364 մլն.հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 2.218 մլն.հաշիվներ, որոնցից 2.073 միլիոնը պատկանել են ֆիզիկական, իսկ 145 հազարը` իրավաբանական անձանց:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հունվարին Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան ավելացել է 0.5% կամ 6.508 հազարով, տարեկան կտրվածքով բանկերի հաճախորդների թիվն աճել է 20.7% կամ 234.337 հազարով: Ընդ որում, ֆիզիկական անձանց թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 21.7% կամ 231.275 հազարով, իսկ իրավաբանական անձանց թիվը` 4.6% կամ 3062-ով:
2011 թվականի հունվարին իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի առևտրային բանկերում բացված հաշիվների թիվն ավելացել է 0.2% կամ 5.032 հազարով: Ընդ որում, իրավաբանական անձանց հաշիվները նշված ժամանակահատվածում ավելացել են 0.012% կամ 18-ով, իսկ ֆիզիկական անձանց հաշիվները` 0.24%-ով կամ 5.014 հազարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկում միավորված հաշիվների թվաքանակը 2012 թվականի փետրվարի 1-ին կազմել է 37, իսկ այդ հաշիվներով հաճախորդների թվաքանակը` 3469462, մնալով անփոփոխ: