Հինգշաբթի, 29 Մարտի 2012 18:40
2012 թվականին ԲՏԱ Բանկը հիմնական շեշտը կդնի մանրածախ բիզնեսի վրա
ԱրմԻնֆո. 2012 թվականին ԲՏԱ Բանկը հիմնական շեշտը կդնի մանրածախ բիզնեսի վրա: Նման պլաներով ԱրմԻնֆո գործակալոթյան թղթակցի հետ հարցազրույցում է կիսվել Բանկի մանրածախ բիզնեսի վարչության ղեկավար Արմեն Սարգսյանը: Նրա խոսքերով, այսօր հարկավոր է վարկային շուկա դուրս գալ այնպիսի մանրածախ պրոդուկտներով, որոնք պետք է լինեն մանրազնին մշակված և հաշվարկված լոյալ հաճախորդների համար:
Ըստ Սարգսյանի, քարտային բիզնեսի շրջանակներում բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է աշխատավարձային քարտի օվերդրաֆտ` աշխատավարձի հնգապատիկի չափով, շուկայում գործող` եռապատիկի փոխարեն: ՙԻսկ աշխատավարձային ՙGold՚ քարտի սպասարկումը հաճախորդի վրա կնստի 3 հազ.դրամ, ինչը մի քանի անգամ ցածր է շուկայական ստանդարտ սակագներից՚,-նկատել է նա:
Նրա խոսքերով, 2012 թվականին բանկը կշարունակի ոսկու գրավով վարկերի առաջխաղացումը, որպես այսօրվա դրությամբ նվազ ռիսկային պրոդուկտ: Բանկը կշարունակի ակտիվորեն աշխատել նաև աշխատավարձային նախագծերով վարկերի ուղղությամբ: Նշված երկու պրոդուկտներով ներկայումս բանկն առաջարկում է հաճախորդների համար շուկայում ամենաձեռնտու պայմանները: Մասնավորապես, փոխառության չափը կազմում է գրավի առարկայի արժեքի 100%-ը, իսկ տոկոսադրույքը կախված կլինի վարկի չափերից, այսինքն, որքան մեծ է վարկի գումարը, այնքան ցածր է տոկոսադրույքը: Վարկի սպասարկման դիմաց կոմիսիոն վճարը, նշել է Սարգսյանը, զգալիորեն ցածր է շուկայականից, ինչպես նաև կախված է վարկի չափերից, սակայն, չի գերազանցում 10 հազ.դրամը` մեկ վարկի համար:
Միևնույն ժամանակ, ըստ բանկի մասնագետների կանխատեսումների, 2012-2013 թվականին Հայաստանի տնտեսական կոնյունկտուրան, ինչպես նաև քաղաքացիների վճարունակությունը, համաշխարհային տնտեսության բարելավման ֆոնի ներքո, կբարձրանա: Իսկ դա էլ իր հերթին հայկական բանկերին թույլ կտա մեծացնել իրենց վարկային պորտֆելները. որոշակիորեն մեղմելով վարկավորման պայմանները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականին ԲՏԱ Բանկը վարկային պորտֆելը մեծացրել է 13.2%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 11.8%, մինչև 4.8 մլրդ.դրամ կամ 12.6 մլն.դոլար: Վարկային պորտֆելի կազմում տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալներն աճել են 63%: Ընդ որում, ՓՄՁոլորտում վարկավորման ծավալներն աճել են մոտ 66%, տրանսպորտի և կապի ոլորտում` 30%, հասարակական սննդի և ծառայությունների ոլորտում` 18%: Սպառողական վարկավորման ծավալների փոքրացման հետ մեկտեղ բանկին հաջողվել է 2011 թվականին 22%-ով կրճատել ժամկետանց վարկերի ծավալը, միաժամանակ, 31%-ով մեծացնելով ստանդարտ վարկերի ծավալները իրական հատվածում: 2011 թվականին բանկի ակտիվներն աճել են 14%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` մոտ 10%, մինչև 9.4 մլրդ.դրամ կամ 24.4 մլն.դոլար: Բանկի պարտավորություններն աճել են 30%, իսկ միայն 4-րդ եռամսյակում`26%, մինչև 3.9 մլրդ.դրամ կամ 10.2 մլն.դոլար: