Երեթշաբթի, 3 Ապրիլի 2012 16:03
Հայաստանի ֆինանսական հատվածը և դեվելոպերային ընկերությունները 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին կապիտալ շինարարության ոլորտին են ուղղել ավելի քան 23 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Համաշխարհային բանկը 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի կապիտալ շինարարության ոլորտին են ուղղել 861.2 մլն.դրամ կան 2.2 մլն.դոլար, ինչը կազմում է հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության շինարարության ոլորտում իրականացված միջազգային բոլոր վարկային ներդրումների մոտ 78%-ը, րոնք կազմել են 1.1 մլրդ.դրամ կամ 2.9 մլն.դոլար: Ընդ որում, Հայաստանի շինարարույան հատվածում ՀԲ ներդրումների ծավալները տարեկան կտրվածքով նվազել են 28.6%: Միայն փետրվարին շինարարության ոլորտում ՀԲ ուղղել է 516.4 մլն դրամ (1,3 մլն դոլար) վարկային միջոցներ, ինչը 15.3%-ով զիջում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր ռմամբ, 2012-ի հունվար-փետրվարին Հայաստանի շինարարության ոլորտի կապիտալ ներդրումների ծավալները կազմել են 19.4 մլրդ.դրամ (50.1 մլն դոլար), ինչը 0,1%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Իսկ կապիտալ շինարարության ընդհանուր ծավալներում շինմոնտաժային աշխատանքների ծավալները հունվար-փետրվարին կազմել են 16.6 մլրդ.դրամ, գրանցելով 6.4% տարեկան աճ, սկ միայն փետրվարին` 9.5 մլրդ.դրամ, գրանցլով 0.8% տարեկան աճ: Փետրվարին Հայաստանում շինարարության ոլորտի կապիտալ ներդրումների ծավալը կազմել է 10.9 մլրդ.դրամ կամ 28 մլն.դոլար, ինչը 0,5%-ով ցածր է, 2011-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ըստ վիճակագիրների, 2012-ի հունվար-փետրվարին պետական բյուջեից կապիտալ շինարարության ոլորտին է ուղղվել 2.2 մլրդ.դրամ ($ 5.8 մլն դոլար), գրանցելով տարեկան 2.8% աճ կամ կապիտալ շինարարության ոլորտի ներդրումների ընդհանուր գումարի 11.5%-ը: Կազմակերպությունները կապիտալ շինարարության ոլորտին են ուղղել 12.3 մլրդ.դրամ ($ 31.8 մլն.), գրանցելով տարեկան 13.1% աճ կամ ընդհանուր ներդրումների 63.4%-ը: Հայաստանի բնակչության կողմից` ներդրվել է 2.9 մլրդ դրամ ($ 7,4 մլն), գրանցելով տարեկան 3.8% աճ, կամ շինարարության ոլորտի ընդհանուր ներդրումների 14.7%-ը: Ասիական զարգացման բանկը 2012-ի հունվար-փետրվարին շինարարության ոլորտում տրամադրել է 13.7 մլն.դրամի վարկային միջոցներ, գրանցելով 86.6% տարկան անկում, կամ ընդհանուր շինարարական ներդրումների 0.1%-ը: EBRD-ն շինարարության ոլորտին է ուղղել 178.7 մլն.դրամի կամ 0.5 մլն.դոլարի վարկային միջոցներ, գրանցելով տարեկան 44.5% աճ ¥0.9%¤: KfW-ի կողմից`1.9 մլն.դրամ, ՙՀայաստան՚ հիմնադրամի կողմից` 25.4 մլն.դրամ, ՄԱԿ-ի կողմից` 19.9 մլն.դրամ:
2012-ի հունվար-փետրվար ամիսներին դեպի ֆինանսական ոլորտ ամենամեծ ծավալով միջոցներն ուղղվել են ֆինանսական հատվածի կողմից` 4.6 մլրդ դրամ ($ 11,8 մլն, կամ շինարարության ոլորտի ընդհանուր ներդրումների 23,5%-ը) և դեվելոպերային ընկերությունների կողմից` 4.5 մլրդ դրամ ($11.6 մլն, 23,1 %), որին հաջորդում են` լեռնարդյունաբերության ոլորտը` 1.7 մլրդ դրամ (8.7%), էլեկտրաէներգիայի ու գազի ոլորտը` 1,654 մլրդ (8.5%), տրանսպորտի ոլորտը` 1,637 մլրդ դրամ (8,4%), մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը` 870,5 մլն (4.5%), տեղեկատվություն և կապի ոլորտը`743 մլն (3.8%), ջրմատակարարման ոլորտը` 736.3 մլն.դրամ (3,8%), կրթության ոլորտը` 559.3 մլն. դրամ (2,9%):
2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 388.08 դրամ/դոլար, իսկ միայն փետրվարն` 388,63 դրամ/դոլար: