Ուրբաթ, 30 Մարտի 2012 15:43
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի՚ ինտերնետ-բանկինգ ծառայությունից օգտվողների թիվը մեկ տարում ավելացել է 2.5 տոկոսով
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ինտերնետ-բանկինգ ծառայության հիմնական օգտագործողներն են հանդիսանում իրավաբանական անձ հանդիսացող ընկերություններն ու կազմակերպությունները, իսկ ֆիզիկական անձանց միջև` 20-ից 35 տարեկան երևանաբնակ երիտասարդները (հիմնականում տղամարդիկ): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
այսպիսին են ավելի քան 2 տարի առաջ բանկում ներդրված ծառայության հաճախորդների միջև անցկացված հարցման արդյունքները:
Աղբյուրի համաձայն, ՙԻնտերնետ-բանկինգի ո±ր ծառայություններից եք օգտվում՚ հարցին հարցվողների մեծամասնությունը պատասխանել է, որ ստուգում է ընթացիկ հաշիվը կամ տալիս է վճարման հանձնարարականներ: Խոսելով իրական գրասենյակի համեմատությամբ ինտերնետ-բանկինգի հիմնական առավելությունների մասին` բոլոր հարցվողները միանշանակորեն նշել են, որ տվյալ ծառայությունը էապես տնտեսում է ժամանակը. դրանից կարելի է օգտվել շուրջօրյա և աշխարհի ցանկացած կետից:
Ներկայիս հարցման արդյունքում ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ինտերնետ-բանկինգ ծառայությունը գնահատվել է 5 բալ` հինգ բալանոց սանդղակով: Հիշեցնենք, որ նախորդ տարվա արդյունքներով այն գնահատվել է 4 բալ:
Սոցիոլոգիական հարցումն իրականացվում է բանկի կայքի միջոցով յուրաքանչյուր տարի: Հարցման գլխավոր նպատակն է գնահատել ծառայության արդյունավետությունն ու ստեղծել ինտերնետ-բանկինգի պոտենցիալ օգտագործողների բնութագիրը:
ՙԻնտերնետ-բանկինգ՚ ծառայությունը թույլ է տալիս հաճախորդներին աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահին ինտերնետի միջոցով կառավարել հաշիվը, մարել վարկը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ ու կոմունալ վճարումներ: Այսօրվա դրությամբ «Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբե ՓԲԸ տվյալ ծառայությունից օգտվում է շուրջ 350 հաճախորդ: 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ դրանց թիվն ավելացել է 2.5 անգամ:
Նշենք, որ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.: Բանկի միակ բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ-ն: Բանկում հաջողությամբ ներդրվել են «Բանկ-Կլիենտե և «Ինտերնետ-բանկինգե համակարգերը: 2009թ. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ավարտեց ազպրոմբանկի ՙԳազՔարդՍերվիս՚ պրոցեսինգային կենտրոն սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիայի գործընթացը, իսկ 2010թ-ից բանկն անցել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: