Երեքշաբթի, 3 Ապրիլի 2012 16:32
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱրմենՏել ընկերությունը և Visa-ն հայտարարել Visa Alliance նոր կոբրենդային քարտի թողարկման մասին
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ, ՙԱրմենՏել՚ ՓԲԸ (Beeline ապրանքանիշ ) և Visa ընկերությունը հայտարարել են Հայաստանում Visa Alliance նոր կոբրենդային քարտի թողարկման մասին: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի մանրածախ բիզնեսրի զարգացման դեպարտամենտի ղեկավար Արտակ Խաչատրյանը, նոր համագործակցության առաջարկի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները և Beeline բաժանորդները կարող են ձևակերպել կոբրենդային Visa Classic Alliance  և Visa Gold Alliance դեբետային և վարկային քարտ և մասնակիցը դառնալ Beeline Bonus ծրագրին:
Հայաստանում և նրա սահմաններից դուրս գնումների և առևտրասպասարկման կենտրոններում ծառայությունների դիմաց, ինչպես նաև Ինտերնետ ցանցում կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic Alliance և Visa Gold Alliance քարտերով, կոբրենդային ծրագրի մասնակիցները կարող են կուտակել բոնուսային միավորներ: Բոնուսները կուտակվում են Beeline բաժանորդ-կոբրենդային քարտի քարտապանի հաշվեկշռին հետևյալ հաշվարկով` 1 բոնուսային միավոր քարտով ծախսած յուրաքանչյուր 70 դրամի դիմաց : 
Յուրաքանչյուր ամսվա վերջում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic Alliance  և Visa Gold Alliance քարտապանները կարող են կուտակված միավորները փոխանակել Beeline բջջային կապի ծառայությունների հետ`անվճար րոպեների փաթեթներով և SMS-ով, ինչպես նաև «գեղեցիկե համարներով: Չօգտագործած միավորները չեն կորում, այդպիսով Visa Classic Alliance  և Visa Gold Alliance քարտապանները կարող են կուտակել միավորներ տարվա ընթացքում և փոխանակել դրանք անհրաժեշտ ծառայությունների հետ ավելի ուշ: 
ՙԱյսօր մենք ՙԱրմենՏել՚ ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) և Visa ընկերության հետ համատեղ հայտարարում ենք Visa Alliance կոբրենդային քարտի թողարկման մասին, որը հասցեագրված է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների և Հայաստանում խոշորագույն բջջային օպերատորներից մեկի` ԱրմենՏել-ի բաժանորդների բազմաշատ լսարանի համար: Visa Alliance քարտի թողարկումը հերթական քայլն է ուղղված Հայաստանի բանկային շուկայում քարտային պրոդուկտների առաջխաղացմանը: Նոր կոբրենդային քարտի քարտապանները կկուտակեն բոնուսներ կատարելով անկանխիկ վճարումներ ամենօրյա գնումների միջոցով, իսկ բոնուսները կվերածվեն Beeline բջջային օպերատորի ծառայությունների: Ես կարծում եմ, որ այս ծրագրի հաջողությունը դրված է իր Alliance անվան մեջ. դա նախևառաջ փորձառության և  հուսալի բանկային պորդուկտների մշակման հանդեպ ինովացիոն մոտեցման, մեր հաճախորդների պահանջների ըմբռնման և Հայաստանում անկանխիկ վճարումների զարգացման միությունն է՚,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության հետ համատեղ այս ծրագրի իրականացման նպատակը մեր ընկերության տեսանկյունից բջջային կապի ծառայությունից օգտվող մեր բաժանորդների գոհունակության բարձրացումն է: Մենք ողջունում ենք նման նախաձեռնությունները, քանի որ նրանք ուղղված են ծրագրի բոլոր գործընկեր-մասնակիցների ծառայություններից օգտվող անձանց օգտին: Մենք հավատում ենք, որ մեր հաճախորդներն ըստ արժանավույն կգնահատեն մեր համատեղ նախաձեռնության բոլոր առավելությունները, իսկ կոբրենդային քարտի ակտիվ կիրառումը թույլ կտա նրանց ավելի հաճախ շփվել՚,- ասել է ՙԱրմենՏել՚ ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար` Անուշ Բեղլոյանը:
ՙԺամանակակից վճարման և բջջային տեխնոլոգիաները առավել քան երբևէ համախմբում են սպառողներին ամբողջ աշխարհում, տրամադրելով հնարավորություն անհրաժեշտ վճարումները կատարել հարմար, արագ և անվտանգ ցանկացած վայրում և ցանկացած պահի, և օգնելով նրանց մնալ կապի մեջ, -նշել է ԱՊՀ երկրներում (Հայաստան, Վրաստան և Մոլդովա) Visa բիզնեսի զարգացման գծով մենեջեր` Իրինա Կամխաձեն:- Համատեղ նախագծի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի, ԱրմենՏել-ի և Visa-ի ինտեգրացիոն ջանքերը թույլ են տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններին և Beeline բաժանորդներին առաջարկելու էլ ավելի շատ առավելություններ, դրանով իսկ ամրապնդելով երկու ընկերությունների հաճախորդների հավատարմությունը և բարձրացնելով անկանխիկ վճարումների իրականացման համար Visa քարտի կիրառման մակարդակը:
Visa Classic Alliance և Visa Gold Alliance դեբետային և վարկային քարտ ձևակերպելու, ինչպես նաև կոբրենդային ծրագրի պայմանների մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալոթւյայ կողմից կազմված` ՙՀյաստանի բանկերը քարտային բիզնսում՚ Տեղեկագրի, ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Visa ակտիվ քարտերի շուկայի առաջատարը, որոնց ավելի քան 70%-ը հանդիսանում է աշխատավարձային: Քարտային տրանսակցիաների ծավալով, բանկոմատների և POS-թերմինալների քանակով բանկը գտընվում է առաջատարների եռյակում: Կենսաթոշակային նախագծի ծրջանակներում բանկը թողարկել է ավելի քան 20 հազ.քարտ, ինչի շնորհիվ էլ պխահպանում է առաջատարի իր դիրքերը: