Երեքշաբթի, 3 Ապրիլի 2012 18:57
ProCredit Bank-ը ընդլայնում է մասնաճյուղերի ցանցը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է ProCredit Bank-ի ՙԴավիթաշեն՚ նոր մայրաքաղաքային մասնաճյուղը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է մարտի 30-ին, ԿԲ նախագահի որոշմամբ:
Ըստ ProCredit Bank-ի տվյալների, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը կազմված է եղել 11 բաժանմունքներից, որոնցից 8-ը տեղակայված են Երևանում, իսկ 3-ը` մարզերում` յումրիում, Վանաձորում և Արտաշատում:
Ինչպես նախկինում ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել էր ProCredit Bank-ից, մարտավարական փոփոխությունների շարքում բանկը դիտարկում է մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը, ընդ որում առաջին հերթին` Երևանում, իսկ հետո` Երևանի մերձակա քաղաքներում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ProCredit Bank-ի ընդհանուր կապիտալը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 14.1 մլն.դոլար, ակտիվները` 78.4 մլն.դոլար: Վերջիններիս կազմում վարկային ներդրումները կազմել են 82.6% կամ 64.8 մլն.դոլար: Բանկը մասնագիտանում է ՓՄՁ վարկավորման հատվածում, որտեղ տեղաբաշխել է վարկային պորտֆելի 82.6%-ը կամ մոտ 20 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 24% աճ: