Երեքշաբթի, 3 Ապրիլի 2012 19:31
Հայաստանում UNISTREAM համակարգին է միացել ևս 3 բանկ` Հայկական Զարգացման Բանկը, Հայէկոնոմբանկը և Արցախբանկը
ԱրմԻնֆո. Հայաստանում UNISTREAM համակարգին է միացել ևս 3 բանկ` Հայկական Զարգացման Բանկը, Հայէկոնոմբանկը և Արցախբանկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, նշված բանկերին ցանցին միանալու որոշումը կայացվել է ԿԲ նախագահի ապրիլի 3-ի որոշման համաձայն:
Այսպիսով, UNISTREAM համակարգին արդեն միացել է հայկական 10 բանկ` Պրոմեթեյ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինինվեստբանկը, Հայբիզնեսբանկը, Ինկոբանկը, ACBA-Credit Agricole Bank-ը, Արարատբանկը, Զարգացման Հայկական Բանկը, Հայէկնոմբանկը և Արցախբանկը, ինչպս նաև` Յունիբանկը:
Նշենք, որ դրամական փոխանցումների միջազգային UNISTREAM համակարգի շրջանառությունը Հայաստանում 2011 թվականին կազմել է 673 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 13%: Փխանցումների քանակը տարեկան կտրվածքով աճել է 8%, կազմելով 810.1 հազար: Ընդհանուր առմամբ, UNISTREAM համակարգով 2011 թվականին իրականացվել են 7.1 մլն.դրամական փոխանցումներ, գրանցելով տարկան 17% աճ: