Երեքշաբթի, 10 Ապրիլի 2012 15:06
ՀՀ վարչապետ. Հայաստանում ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ մեր բանկային համակարգը ավելի լավ Էր նախապատրաստված իրադարձությունների նման ընթացքին, քան ԱՊՀ-ի մյուս երկրները
ԱրմԻնֆո. Հայաստանում ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ մեր բանկային համակարգը ավելի լավ Էր նախապատրաստված իրադարձությունների նման ընթացքին, քան ԱՊՀ-ի մյուս երկրները, ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը`
անդրադառնալով Հայաստանում միջազգային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման խնդրին:
ՀՀ վարչապետի խոսքով, բանկային հատվածի բարեփոխումն ավելի շուտ Էր ավարտվել, քան մյուս երկրներում: ՙՀսկողությունը շատ խիստ Էր, եւ բանկերի հրապարակային հաշվետվությունները համապատասխանում Էին իրականությանը, չկային վատ ակտիվներ, իրացվելիությունը պահպանվում Էր շատ բարձր մակարդակի վրա, եւ այս իրադրության շնորհիվ միջազգային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքը շրջանցեց մեզ` ի տարբերություն Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի: Ճգնաժամը Հայաստանի վրա ազդեց իր երկրորդ ալիքով՝ իրական հատվածի միջոցով: Նախեւառաջ դա կապված Էր Ռուսաստանի իրադրության հետ, որովհետեւ այն մեծապես ազդում Է Հայաստանի տնտեսական իրադրության վրա: Դա ունի մի քանի պատճառ. առաջինը` ռուսաստանյան ձեռնարկությունների տեսակարար կշիռը իրական հատվածում շատ մեծ Է: Երկրորդ ասպեկտը կապված Է ներդրումների հետ, որովհետեւ Հայաստանում հիմնական ներդրումները կատարվում են Ռուսաստանից, եւ իրադրության վատթարացումը, իհարկե, հանգեցնում Է ներդրումային հոսքի կրճատման: Երրորդ գործոնը մասնավոր տրանսֆերտներն են. Հայաստանի շատ քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանում, եւ տարեկան շուրջ 1 մլրդ դոլարի մասնավոր տրանսֆերտները Էական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այս երեք գործոնները ազդեցին Հայաստանի տնտեսական իրադրության, ամենից առաջ`շինարարության հատվածի վրա: Նախաճգնաժամյան աճի հիմնական շարժիչը շինարարական հատվածն էր, որն ամեն տարի արձանագրում էր առնվազն 20% տնտեսական աճ, շինարարական հատվածի տեսակարար կշիռը համախառն ազգային արդյունքում հասել էր մինչև 20%-ի, ինչն անթույլատրելի շքեղություն է, քանի որ կախվածությունը մեկ հատվածից հանգեցնում է այն բանին, որ կրճատվում է դիվերսիֆիկացման մակարդակը: Հենց դա տեղի ունեցավ 2009 թվականին. շինարարության ոլորտում մենք արձանագրեցինք 42% անկում, և շինարարական հատվածի անկումը հանգեցրեց մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացման: Արդեն 2010 թվականին մենք ունեցանք 2%, իսկ 2011 թվականին`4,6% տնտեսական աճ:
Հիմնական դասը, որ մենք քաղեցինք այս ճգնաժամից, այն Էր, որ անհրաժեշտ Է ավելի մեծ ուշադրություն դարձնել արդյունաբերական քաղաքականությանը, դիվերսիֆիկացնել ազգային համախառն արդյունքի կառուցվածքը, իրական հատվածում բարեփոխումներն իրացնել ավելի արագ տեմպերով՚,- ընդգծել է ՀՀ վարչապետը: