Երեքշաբթի, 10 Ապրիլի 2012 16:43
Հայաստանում առաջին անգամ կգործարկվի Ubank ֆինանսական գրադարանը
ԱրմԻնֆո. Հայաստանում առաջին անգամ կգործարկվի Ubank ֆինանսական գրադարանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Բանկերի միության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, սույն թվականի ապրիլի 11-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության և ԱՄՆ ՄԶ Ֆինանսական Կայունության ործընկերներ ծրագրի հետ համագործակցության շրջանակներում համատեղ ֆինանսավորման շնորհիվ Հայաստանի բանկերի միության կողմից ստեղծված UBAnk էլեկտրոնային ֆինանսական գրադարանի բացման արարողությունը:
UBAnk-ն էլեկտրոնային գրադարանը պարունակում է համաշխարհային հեղինակավոր խմբագրություններից ձեռքբերված ֆինանսաբանկային ոլորտի մասնագիտական և ժամանակակից գրականություն ինչպես սկսնակների և ուսանողների, այնպես էլ ոլորտի պրոֆեսիոնալների համար:
Ծրագիրը ներկայացնելիս Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման ընդգծեցին ոլորտում նման գրադարանի ստեղծման կարևորությունն ու անհրաժեշտությունը:
րադարանում ընդգրկվել են բանկային գործի, միջազգային ֆինանսների, ներդրումների և արժեթղթերի շուկայի, ֆինանսների կառավարման, ֆինանսական կարգավորման վերաբերյալ գրքեր: Ընդգրկված գրքերից երկուսը թարգմանվել են հայերեն` ընթերցողների համար առավել մատչելի դարձնելու նպատակով: Ա.Օսիպյանի խոսքերով, տարեց տարի գրադարանը համալրվելու է նոր հեղինակավոր գրքերով և բանկային համակարգին առնչվող նյութերով:
Միջոցառման ընթացքում խոսվեց նաև էլ-գրադարանի տեխնիկական լուծումների վերաբերյալ` գրադարանում տեղ գտած գրքերի հեղինակային իրավունքների առավելագույն պաշտպանվածությունն ապահովելու նպատակով: