Երեքշաբթի, 10 Ապրիլի 2012 17:04
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2011 թվականին աճել են 3.6 տոկոսով, մինչև 1932.5 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2011 թվականին աճել են 3.6%, կազմելով 1932.477 մլն.դոլար: Միայն չորրորդ եռամսյակում այս ցուցանիշը կրճատվել է 1.2%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Համախառն արտաքին ակտիվների կազմում միջազգային պահուստները հաժվետու ժամանակահատվածում աճել են 1865.845 մլն.դոլար, մինչև 1932.476 մլն.դոլար ¥4-րդ եռամսյակում անկումը կազմել է 1.2%¤:
Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը այդ ժամանակահատվածում աճել են 33.505%, մինչև 57.033 մլն.դոլար, իսկ միայն 4-րդ եռամսյակում` մոտ 4 անգամ, 3-րդ եռամսյակում տեղի ունեցած 5% նվազումից հետո:
Զուտ արտարժութային ակտիվները հաշվետու ժամանակահատվածում աճել են 1%, կազմելով 1178.344 մլն.դոլար, ինչը 4.1% ցածր է 3-րդ եռամսյակի ցուցանից:
Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: