Երեքշաբթի, 10 Ապրիլի 2012 20:32
ՀՀ Կենտրոնական բանկը 2011 թվականը եզրափակել է 1.2 մլն.դոլար զուտ շահույթով
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը 2011 թվականը եզրափակել է 463.924 մլն.դրամ կամ 1.2 մլն.դոլար զուտ շահույթով, 2010 թվականի բացասական 28.6 մլրդ.դրամի փոխարեն, ինչը հաշվետու տարում ընդամենը 0.4%-ով կրճատել է կուտակված վնասը, մինչև 123.504 մլրդ.դրամ կամ 320.1 մլն.դոլար: Կենտրոնական բանկի սեփական կապիտալը կառավարության մուրհակի շնորհիվ հաջողվեց դուրս բերել մինուսային մակարդակից, որտեղ այն գտնվում էր 3-րդ եռամսյակում: Մասնավորապես, պետական սովորական անտոկոս ցպահանջ մուրհակի հաշվին ԿԲ 21.869 մլրդ.դրամով ավելացրեց լրացուցիչ կանոնադրական կապիտալը, մինչև 107.532 մլրդ.դրամ կամ 278.7 մլն.դոլար: Հիշեցնենք, որ 77.513 մլրդ.դրամ անվանական արժեքով մուրհակն ընդունվել է կառավարության կողմից, 2011 թվականի օգոստոսի 18-ին:
Ըստ ՀՀ ԿԲ-ից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, ԿԲ սեփական կապիտալը, լրացուցիչ կանոնադրական կապիտալի զգալի ավելացումից հետո, 2011 թվականին դուրս եկավ մինուսային 22.444 մլրդ.դրամի մակարդակից 298.362 մլն.դրամ կամ 0.8 մլն.դոլար դրական մակարդակ: Սեփական կապիտալի կազմում լրացուցիչ կանոնադրական կապիտալը 2011-ին աճել է 25.4%, վաճառքի համար ընդունելի ակտիվների պահուստների մինուսային մակարդակի 25% անկման պայմաներում, մինչև 1.2 մլրդ.դրամ, իսկ գլխավոր պահուստը մնացել է անփոփոխ`17.4 մլրդ.դրամ: ԿԲ էմիսիոն կապիտալը չի փոփոխվել` 100 մլն.դրամ: ԿԲ կուտակված վնասը կրճատվել է 1-ին եռամսյակում 6.7%, 2-րդ եռամսյակում` 0.4%, 3-րդ եռամսյակում` 1.4%, իսկ 4-րդ եռամսյակում` 6.3%:
Իսկ եկամուտների կազմում տոկոսային եկամուտները կազմել են 33% կամ 11.9 մլրդ. գրանցելով տարեկան 24.6% աճ, ոչ տոկոսային եկամուտները` 67% կամ 24.1 մլրդ. դրամ, գրանցելով տարեկան գրեթե 5 անգամ աճ: Ծախսերի կազմում տոկոսային ծախսերը կրճատվել են 39.1%, մինչև 10.1 մլրդ.դրամ, իսկ ոչ տոկոսային ծախսերի գծով գրանցվել է 48% տարեկան անկում, մինչև 13.7 մլրդ.դրամ: Արդյունքում, ԿԲ ընդհանուր եկամուտները 2011-ին աճել են ավելի քան 2.5 անգամ, իսկ ընդհանուր ծախսերը` 18%, ինչը ձևավորել է մինչհարկային հաշվեկշռային 563 մլն.դրամ շահույթ, 2010-ի 28.6 մլրդ դրամ մինուսային մակարդակի փոխարեն:
Ըստ աղբյուրի, ԿԲ ընդհանուր ակտիվներն 2011-ին աճել են 19.6%, մինչև 2.867 մլրդ.դոլար կամ 1.106 մլրդ.դրամ, որի 72,4%-ը կամ 801.2 մլրդ.դրամը ($ 2.1 մլրդ), կազմել են արտարժութային ակտիվները, իսկ 27.6% կամ 304.7 մլրդ դրամը ($ 789,8 մլն)` դրամային ակտիվները: Հաշվետու տարում արտարժութային ակտիվներն աճել են 9.7%, իսկ դրամով ակտիվները` 57%: ՀՀ Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 16.7%, կազմելով 1,106 տրլն.դրամ ($ 2,866 մլրդ), որտեղ արտարժութային պարտավորությունները կազմել են 41,2% կամ 455,6 մլրդ դրամ ($ 1,2 մլրդ), իսկ դրամով պարտավորությունները` 58,8% կամ 650,1 մլրդ.դրամ ($ 1.7 մլրդ): Ընդ դորում, դրամային պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 11.1%, իսկ արտարժույթով պարտավորությունները` 21.1%:
Ակտիվների կազմում արտարժույթով ակտիվների տարեկան աճը պայմանավորված է եղել բոլոր բաղադրիչների աճով, բացառությամբ կանխիկ դրամական միջոցների 34.2% անկմանը: Ընդ որում, տարեկան զգալի աճ է գրանցվել բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների վարկերի արտարժույթով ակտիվներով` 49.5% և մինչև մարման ժամկետը պահվող ակտիվներով` 43.5%: Միևնույն ժամանակ, դրամային ակտիվների կազմում եռամսյակային աճ է տեղի ունեցել բոլոր բաղադրիչների գծով, իսկ ամենամեծը`վարկերի և հակադարձ ռեպո պայմանագրերի գծով, ինչպես նաև վաճառքի համար նախատեսված արժեթղթերի պորտֆելով` 20.6%: Իսկ պարտավորությունների կազմում արտարժույթով և դրամով բաղադրիչները տարեկան անկում են գրանցել միայն կառավարության հանդեպ պարտավորույթունների գծով, իսկ ամենաէական աճը գրանցել են ավանդները ¥դրամով ավանդները ավելի քան 5 անգամ, իսկ արտարժույթով ավանդները` 4.7%¤ և ֆինանսական կազմակերպությունների հաշիվները ¥արժութային պարտավորությունները ԱՄՀ-ի հանդեպ` 0.2%):