Հինգշաբթի, 12 Ապրիլի 2012 16:47
Հայաստանում անշարժ գույքի գրավադրումով գործարքների թիվը մեկ ամսում կրճատվել է 91.8 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում անշարժ գույքի գրավադրումով գործարքների թիվը 2012 թվականի հունվարին կրճատվել է 91.8%, մինչև 20 գործարք: Այս մասին են վկայում ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը: Տարեկան կտրվածքով այդ գործարքների թիվը կրճատվել է 77.2%:
Աղբյուրի համաձայն, անշարժ գույքի գրավադրումով գործարքներից 13-ը կատարվել է Երևանում, հունվարին գրանցելով 90.2%, իսկ տարեկան կտրվածքով` 80% անկում: Մարզերում գրավադրումով գործարքների թիվը կրճատվել է 93.6%, իսկ 2011 թվականի հունվարի համեմատ` 69.6%: Անշարժ գույքի գրավադրումով գործարքների մեծ մասն իրականացվել է բազմաբնակարան շենքերում, 20%-ը` անհատական տներում, իսկ 5%-ը` հողատարածքներով և հասարակական նշանակության օբյեկտներով:
Աղբյուրի համաձայն, հունվարին իրականացվել են 44.38 հա մակերեսով հողատարածքների գրավադրումով գործարքներ, որից 32.91 հա տարածքներով` Երևանում, ընդ որում, 16.9%-ը` կամ 7.48 հա մակերեսով հողատարածքները եղել են գյուղատնտեսական նշանակության, որից 0.16%-ն գտնվել է Երևանում: Իսկ մարզերից ամենամեծ ցուցանիշները գրանցվել են Արագածոտնի մարզում` 3.66 հա, որի 0.16 հա-ն եղլ են գյուղատնտեսական նշանակության հողեր: