Հինգշաբթի, 12 Ապրիլի 2012 17:46
HSBC Բանկ Հայաստանը ներկայացնում իր նոր` HSBC PLUS փաթեթները:
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանն այսօրվանից կներկայացնի իր նոր` HSBC Status HSBC PLUS փաթեթները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից, նոր փաթեթնուղղված առնվազն 400 հազար ՀՀ դրամ ամսական զուտ եկամուտ կամ 4 միլիոն ՀՀ դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդներին:
Աղբյուրի համաձայն, ամսական ֆիքսված վճարի դիմաց HSBC PLUS հաճախորդը օգտվում է բանկային ծառայությունների մի ամբողջ փաթեթից, որն ուղղված է հոգալու նրա բոլոր ֆինանսական կարիքները: PLUS փաթեթը ներառում է ընթացիկ հաշվի անվճար բացում և բանկոմատային քարտի տրամադրում, ՄաստերՔարտ Պլատինում` իր անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայությամբ, ինչպես նաև ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների անվճար գրանցում և օգտագործում: Հաճախորդը կարող է նաև ընտանիքի անդամների համար հավելյալ բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտեր ստանալ, ինչպես նաև օգտվել արտոնյալ պայմաններով ժամկետային ավանդներից, վարկերից և այլ առավելություններից:
ՙHSBC Status ծառայության հաջողությունից հետո, որն ուղղված էր 20 միլիոն ՀՀ դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդներին, HSBC PLUS-ը շուկայում HSBC կողմից ներկայացվող երկրորդ փաթեթն է: HSBC PLUS փաթեթը ևս մեկ քայլ է հաճախորդների կարիքները բացահայտելու և համապատասխան փաթեթային լուծում առաջարկելու միջոցով հաճախորդների սպասարկումը էապես բարելավելու ուղղությամբ: Շատ ուրախ էի տեղեկանալ, որ HSBC PLUS-ի առաջին հաճախորդները դառնալու ցանկություն են հայտնել այն անհատները, ովքեր մասնակցել են փաթեթի վերաբերյալ հեռուստագովազդին՚, - այս կապակցությամբ նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի լխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
2012 թվականին HSBC Բանկ Հայաստանը շուկա է ներմուծել գրավով ապահովված անհատական վարկերի և քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայությունները: Բանկը շարունակաբար ձգտում է արդի և նորարարական ծառայությունների միջոցով բարելավել հաճախորդների սպասարկումը: HSBC Status և PLUS փաթեթները այսուհետ կհանդիսանան HSBC Բանկ Հայաստանի առաջատար լուծումները` ուղղված դինամիկ ապրելակերպ ունեցող անհատ հաճախորդներին: