Ուրբաթ, 6 Ապրիլի 2012 12:36
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը տեղափոխվում է Հյուսիսային պողոտա:
ԱրմԻնֆո. Ս.թ. ապրիլի 10-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը տեղափոխվելու է ավելի հարմարավետ ու ժամանակակից գրասենյակ, որը գտնվում է ք.Երևան, Հյուսիսային պողոտա 6, շ. 10 հասցեում: Տեղափոխություն Գազպրոմբանկի կորպորատիվ ոճին համապատասխանող նոր գրասենյակ պայմանավորված է բանկի հաճախորդների շահերով, որոնց համար, ի տարբերություն Մ.Մկրտչյան 12 հասցեում տեղակայված հին մասնաշենքի, կստեղծվեն սպասարկման ավելի բարենպաստ պայմաններ: Հիշեցնենք, որ բանկում գործում է նաև «Էրեբունի» մասնաճյուղը («Էրեբունի-պլազա» բիզնես կենտրոն), որտեղ սպասարկվում են VIP հաճախորդները, ովքեր գերադասում են օգտվել առավել հարմարավետ ծառայություններից: Այսօրվա դրությամբ բանկում արդեն գործում է 16 մասնաճյուղ, որից 7-ը Երևանում և 9-ը  հանրապետության մարզերում:
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: