Ուրբաթ, 6 Ապրիլի 2012 16:24
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ պատրաստվում է միանալ ՙԲիստրայա Պոչտա՚ դրամական փոխանցումների համակարգին
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ–ն ընդլայնում է իր համագործակցության շրջանակը և պատրաստվում է միանալ ՙԲիստրայա Պոչտա՚ դրամական փոխանցումների համակարգին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՙԲիստրայա Պոչտա՚-ն լինելով ԱՊՀ երկրների առաջատար վճարահաշվարկային համակարգերից, Բանկի հաճախորդներին ևս մեկ հնարավորություն կընձեռնի առանց հաշվի բացման առավել արագ ստանալ ու փոխանցել իրենց դրամական միջոցներն ԱՊՀ երկրներ: Հիշեցնենք, որ ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ համագործակցում է նաև Moneygram միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ և հանդիսանում է ՙԱնելիք՚ դրամական փոխադրումների համակարգի սեփականատերը:
Նշենք, որ ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ առաջին Բանկն էր Հայաստանում, որ 1997 թվականին ստեղծեց սեփական դրամական փոխադրումների ՙԱնելիք՚ համակարգը, որի միջոցով աշխարհի ավելի քան 90 երկրների բնակիչներ ավելի քան 15 տարի իրականացնում են դրամական փոխանցումներ: Ինչպես ՙԱնելիք՚ դրամական փոխադրումների համակարգն, այնպես էլ ՙԲիստրայա Պոչտա՚-ն, լինելով ԱՊՀ երկրների առաջատար դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերից, Բանկի հաճախորդներին հնարավորություն կտրամադրի փոխանցել և ստանալ դրամական միջոցներն ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: