Երեքշաբթի, 10 Ապրիլի 2012 15:07
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն ձեռք է բերել նոր կահույք Երևանի մանկապարտեզների համար
ԱրմԻնֆո. Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախադպրոցական հաստատությունների վերազինման ծրագրի, ինչպես նաև «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուր երեխայի օգտինե իր սոցիալական ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն ֆինանսավորել է Երևանի մանկապարտեզների համար նոր կահույքի գնման ծրագիրը: Այդ մասին տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտինե ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում: Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված ուսանողների, անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, Հայրենական պատերազմի վետերանների աջակցմանը, ինչպես նաև մայրաքաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը: Անդամենը 2011թ. տարբեր սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խմբիե կողմից ուղղվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ: