Չորեքշաբթի, 18 Ապրիլի 2012 17:00
DINERS CLUB ՙակումբային՚ քարտերը Արարատբանկի օգնությամբ մատչելի կդառնան հայկական վերնախավին
ԱրմԻնֆո. DINERS CLUB ՙակումբային՚ քարտերը Արարատբանկի օգնությամբ այժմ մատչելի կդառնան նաև հայկական վերնախավին: Քարտային բիզնեսում նորամուծությունների նկատմամբ Արարատբանկի ակտիվությունն այս անգամ բերեցին հայկական շուկայում նոր վճարային համակարգի հայտնվելուն: DINERS CLUB International համակարգի քարտերի թողարկման և սպասարկման բացառիկ իրավունքը Հայաստանում պատկանում է Արարատբանկին: Ինչպես այսօր Երևանում կայացած շնորհանդեսի ընթացքում նշել է Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, մինչև տարեվերջ բանկը մտադիր է թողարկել մոտ 5 հազ.քարտ, իսկ 3 տարի հետո այդ քարտերի քանակը կավելանա 4 անգամ, հաստատել է բանկիրը: Բանկը նախատեսում է այդ տեսակի միջազգային քարտերի համար ընթացիկ տարվա վերջին ՙձևավորել՚ էկվայրինգային ցանց, համագործակցելով նաև Հայաստանի մյուս առևտրային բանկերի հետ:
DINERS CLUB-ի հետ համագործակցությունը կընթանա 2 փուլով: Ըստ Օսիպյանի, առաջին փուլը նախատեսում է քարտերի միայն էկվայրինգային սպասարկում, իսկ երկրորդ փուլում կսկսվի դրանց թողարկումը: Ներկայումս բանկն աշխատում է քարտերի դիզայնի վրա, որը, ըստ բանկիրի, կհամապատասխանի տեղական պայմաններին և անպայման համաձայնեցված կլինի պոտենցիալ քարտապանների հետ:
Միջոցառման ընթացքում եվրոպական երկրներում DINERS CLUB-ի ներկայացուցիչ Jean
Francois Paul-ն իր նշել է, որ այդ քարտերը լայն տարածում ունեն արտասահմանում, հույս հայտնելով, որ դրանք մասսայական կդառնան նաև Հայաստանում: Նա նշել է, որ քարտն սկսել է գործել 1950 թվականից, 75 հազ.դոլար նախնական կապիտալով, իսկ 2008 թվականին DINERS CLUB-ը վաճառվել է Discover Financial Services Ընկերությանը:
Նշենք, որ DINERS CLUB քարտերը լայն տարածում ունեն 180 երկրներում: Քարտապաններին այս քարտերը հնարավորություն են տալիս օգտվել միջազգային DINERS CLUB էլիտար ակումբի տարբեր տեսակի ծառայություններից, այդ թվում` ապահովագրություն, ճանապարհորդունների ժամանակ կոմֆորտից, տարբեր տեսակի բոնուսներից ու արտոնություններից: