Չորեքշաբթի, 18 Ապրիլի 2012 22:00
ՀՀ ԿԲ կանխատեսում է, որ 2012 թվականին ինֆլյացիան կձևավորվի 4.5 տոկոսի սահմաններում
ԱրմԻնֆո. ՀՀ ԿԲ կանխատեսում է, որ 2012 թվականին ինֆլյացիան կձևավորվի 4.5 տոկոսի սահմաններում:
Նման կանխատեսում է արվում ՀՀ ԿԲ 2012 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Ընդ որում, ընթացիկ տարում ինֆլյացիայի ցուցանիշը կկազմի 4%, 1.5 տոկոսային կետի տատանումների սահմանում:
Աղբյուրի համաձայն, նախորդ տարվա համեմատ ինֆլյացիայի կանխատեսումները գրեթե չեն փոփոխվել, բայց աճել են ինֆլյացիայի փոփոխության միջին գնահատականի հետ կապված սպասվելիք ռիսկերը, ընդ որում` ինչպես աճի, այնպես էլ նվազման կողմը, հիմնականում համաշխարհային տրենդների աճի և եվրագոտու դարմավարկային քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի ռիսկերի ներքո: Այսպես, ինֆլյացիան 3-5.5% սահմաններում պահպանելու հավանականությունը ԿԲ մասնագետները 2012 թվականի 2-րդ եռամսյակի համար գնահատել են 83%, իսկ 3-րդ եռամսյակի համար` 54.1%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի սպառողական շուկայում 2011 թվականի դեկտեմբերին գրանցվել է 2.5% ինֆլյացիա, իսկ հունվար-մարտ ամիսներին ինֆլյացիան կազմել է 2.7%: