Չորեքշաբթի, 18 Ապրիլի 2012 22:00
ՀՀ ԿԲ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպերի կանխատեսումները վերանայել է դեպի նվազում
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպերի կանխատեսումները վերանայել է դեպի նվազում: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2012 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, ֆիզիկական անձանց մասնավոր դրամական փոխանցումների ծավալնների աճը 2012 թվականին կկազմի 9-12%:
ՀՀ ԿԲ հաջորդ տարի տրանսֆերտների աճի տեմպերի դանդաղումը բացատրում է Ռուսաստանի 2012 թվականի տնտեսական աճին նոր կանխատեսումներով: Մասնավորապես, Ըստ ԱՄՀ կանխատեսումների, 2012 թվականը Ռուսաստանը կեզրափակի 3.3% տնտեսական աճով:
Նշենք, որ մինչ այդ ՀՀ ԿԲ 2011 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով, 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար կանխատեսել էր դեպի Հայաստան ֆիզիկական անձանց տրանսֆերտների 11-13% աճ: Նշենք, որ դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքի ծավալներում Ռուսաստանի բաժինը կազմում է 75-80%: