Չորեքշաբթի, 18 Ապրիլի 2012 22:14
ՀՀ ԿԲ 2012 թ.մասնավոր ծախսերի աճի տեմպերի կանխատեսումները վերանայել է դեպի նվազում
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը 2012 թ.մասնավոր ծախսերի աճի տեմպերի կանխատեսումները վերանայել է դեպի նվազում, իսկ ներդրումների կանխատեսումը` դեպի արագացում:
Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2012 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, մասնավոր ծախսերի աճը 2012 թվականի առաջին եռամսյակում կկազմի 3.5%, ինչը պայմանավորված է մասնավոր սպառման ծավալների և մասնավոր ներդրումների աճով: Ընդ որում, պետական ծախսերի ծավալները կաճեն 0.7%: Արդյունքում, ներքին պահանջարկը տնտեսության մեջ տարեկան կտրվածքով կաճի 3%:
Չնայած այն բանին, որ տնտեսական ակտիվության, տնտեսության եկամտաբերության, ինչպես նաև վարկավորման աճի տեմպերը վերանայվել են դեպի նվազում, մասնավոր ներդրումների աճի տեմպերը ճշգրտվել են դեպի որոշակի արագացման կողմը: Մասնավորապես, մասնավոր ներդրումների սպասվող աճը կկազմի 6.4%, ինչը պայմանավորված է 2011 թվականին մասնավոր ներդրումների սպասվածից ավելի մեծ անկման հետ ¥բազայի էֆեկտ¤:
Աղբյուրի համաձայն, մասնավոր սպառման աճի տեմպերի կանխատեսումները վերանայվել է դեպի դանդաղման կողմը, ինչը պայմանավորված է տնտեսական ակտիվության և արտասահմանից դրամական փոխանցումների աճի տեմպերի սպասվող դանդաղումով: Այս կանխատեսումը նույնպես հիմնված է մասնավոր սպառման միջին օրական աճի կորեկցիայի վրա, որը ԿԲ մասնագետների կողմից 2012 թվականին գնահատվել է 2.5%:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, դրամական հոսքերի և տնտեսության վարկավորման աճի տեմպերի դանդաղումը, որն սպասվում է 2012 թվականին, կբերի մասնավոր ծախսերի 1-1.5% բացասական սալդոյին, ինչն էլ իր հերթին տնտեսության մեջ կառաջացնի 0.3-0.4 տոկոսային կետով ինֆլյացիոն ճնշումներ: Սակայն, 2012 թվականի ավարտին մասնավոր հատվածում պահանջարկի և առաջարկի միջև մեծ տարբերությունը կվերանա: