Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2012 21:06
Ասիական Զարգացման Բանկը 2012 թվականի համար կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ աճի մինչև 3.8% դանդաղում, իսկ ինֆլյացիան` 4.1%
ԱրմԻնֆո. Ասիական Զարգացման Բանկը 2012 թվականի համար կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ աճի մինչև 3.8% դանդաղում, իսկ 2013 թվականի համար մինչև 4.2% արագացում: Այս մասին է ասվում Ասիական Զարգացման Բանկի Asian Development Outlook Ամփոփման մեջ, որը տեղակայված է ԱԶԲ պաշտոնական կայքում: Ընդ որում, ԱԶԲ տնտեսագետներն ակնկալում են, որ ինֆլյացիան 2012-ին կդանդաղի մինչև 4.1%, իսկ 2012-ին կարագանա մինչև 4.5%:
Ըստ աղբյուրի, 2012-2013 թվականներին Հայաստանի ՀՆԱ արագացումը կսահմանափակվի Եվրոպայի երկրների տնտեսությունների թուլացումով և Ռուսաստանի վրա նրանց հնարավոր բացասական ազդեցությամբ: ՙԱրդեն իրականացվող քաղաքական կառուցվածքային բարեփոխումները, օրինակ, սեփականության էլեկտրոնային գրանցումը և շինարարության թույլտվության էլեկտրոնային տարբերակը, թույլ կտան բարելավել ներդրումային մթնոլորտը՚,-գտնում են ԱԶԲ մասնագետները:
ՙՀարկային և մաքսային հատվածներում բարեփոխումների շարունակությունը, ինչպես նաև գործարար մթնոլորտի բարելավումը հանդիսանում են տնտեսության զարգացման և տնտեսական բազայի դիվերսիֆիկացման անհրաժեշտ գործոնները՚,-ասվում է փաստաթղթում:
2011 թվականին Հայաստանի տնտեսությունը շարունակեց վերականգնվել: Դրան նպաստեց արդյունաբերության և ագրարային ոլորտների նկատելի աճը: ՙԽելամիտ՚ մոնետար և բյուջետային քաղաքականությունն օգնեցին խելամիտ սահմաններում պահպանել ինֆլյացիան, նվազեցնելով բյուջեի դեֆիցիտը, չնայած, որ արտաքին պարտքի մակարդակը մնաց բարձր, ինչը ֆինանսական մանյովրների միջանցքը դարձնում է բավականին նեղ:
2011 թվականին ՀՆԱ աճը արագացավ մինչև 4.5%, նախորդ տարվա 2.1%-ի համեմատ: Այս ցուցանիշներին Հայաստանին հաջողցվեց հասնել, չնայած շինարարության հատվածի 10% անկմանը, որը նախորդ տարիներին աճի հիմնական շարժիչն էր հանդիսանում:
Սեպտեմբերին երկրի Կենտրոնական բանկն իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով, մինչև 8.0%, նպատակ հետապնդելով հասնել 2011 թվականի ինֆլյացիայի վերին ցուցանիշին, որը ԿԲ սահմանել էր 5.5%: