Ուրբաթ, 20 Ապրիլի 2012 17:16
ՀԲ. Հայաստանի սուբյեկտների ավելի քան 42%-ի համար վարկային ռեսուրսները մատչելի են
ԱրմԻնֆո. Ըստ Համաշխարհային Բանկի մասնագետների գնահատականների, Հայաստանի ՓՄՁ սուբյեկտների ավելի քան 42%-ի համար բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային ռեսուրսները մատչելի են, 43.1%-ի համար` օվերդրաֆտներն են մատչելի, իսկ 88.82%-ը` պարզապես ունեն բանկային հաշիվներ: Նման գնահատկան է տրվում Համաշխարհային Բանկի կողմից օրերս հրապարակված ՙՖինանսները զարգացող երկրների ընկերությունների համար՚ (Financing of firms in Developing Countries) զեկույցում:
Ըստ հետազոտական զեկույցի, հայկական ոչ մեծ ձեռնարկությունների համար ֆինանսավորման աղբյուրները բավականին մատչելի են: Այսպես, վարկային միջոցների նկատմամբ մատչելիությունը երկրի start-up կազմակերպությունների համար կազմում է 42.52%, որոնք ունեն 2 տարուց պակաս գործունեության ժամկետ: Դրանցից 44.11%-ը հարավորություն ունի օգտվելու օվերդրաֆտներից, իսկ 75%-ը ունի բանկային հաշիվ: Հետաքրքրական է, որ մինչև 5 տարի շուկայում գործող երիտասարդ ընկերությունների բաժինը մատչելիության առումով կազմում է 37.7%, չնայած, որ բանկային հաշիվներ ունեն 99.77%-ը: Սա խոսում է այն տնտեսական գործոնների իմասին, որոնք կայացման առաջին փուլից հետո խոչընդոտում են այդ ընկերությունների զարգացմանը: