Ուրբաթ, 20 Ապրիլի 2012 17:52
Հայաստանում վարկավորման բարձր տեմպերը պահպանվել են նաև մարտին
ԱրմԻնֆո. Հայաստանում վարկավորման բարձր տեմպերը պահպանվել են նաև 2012 թվականի մարտին, կազմելով 34.2%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, դրամ հետ մեկտեղ ՀՀ դրամով վարկավորումը կազմել է 21.3%:
Աղբյուրի համաձայն, ֆինանսական շուկայի զարգացումների ներքո դրամավարկային ցուցանիշները մարտի 24-ի դրությամբ արձանագրել են հետևյալ շարժերը. 12-ամսյա կտրվածքով դրամային ավանդների 44.1% աճի պայմաններում դրամային զանգվածն առաջանցիկ 28.9% աճ է արձանագրել փողի զանգվածի համեմատությամբ: Արտարժութային ավանդների 12-ամսյա աճը կազմել է 16.6% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը 10.5%): Արդյունքում, դոլարայնացման մակարդակն այդ ժամանակահատվածում նվազել է 2.4 կետով (ավելի, քան 5.4%-ով): Պահպանվել են վարկավորման բարձր աճի տեմպերը 34.2%, ընդ որում, դրամով վարկավորումն ավելացել է 21.3%-ով:
Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, 2012 թվականին դրամական և դրամային զանգվածները կաճեն համապատասխանաբար` 17.6% և 21.1%: Դրամական բազայի աճը կկազմի 8%: Շրջանառվող կանխիկ դրամական միջոցները կաճեն 13.3%: Դրամով ավանդների ծավալները կաճեն 30%, արտարժույթով ավանդների ծավալները` 12.6%: Արդյունքում, տնտեսության դոլարայնացման մակարդակը տարեկան կտրվածքով կնվազի 4.2%, իսկ մոնետիզացիայի մակարդակը կաճի 10%:
Տնտեսության վարկավորման ծավալները կաճեն 20.2% ¥270 մլրդ.դրամով¤: Ընդ որում, 2012 թվականի համար կանխատեսվող աճի տեմպերը հիմնականում կապահովվեն հիփոթեքի և ՓՄՁ վարկավորման հաշվին: