Ուրբաթ, 20 Ապրիլի 2012 19:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը Երևանում բացել է իր առաջին VIP-գրասենյակը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը Երևանում բացել է իր առաջին VIP-գրասենյակը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՎՏԲ24 Բանկի վարչության նախագահ, վարչությն նախագահ Միխայիլ Զադորնովը: Նրա խոսքերով, բանկը մտադիր է Private Banking-ի ծառայությունների ներգրավել Հայաստանի ունևոր քաղաքացիների էական մասին:
Միխաիլ Զադորնովը տեղեկացրել է, որ ՙԸնդլայնելով Ֆինանսապես ապահովված հաճախորդներին մատուցվող ծառայությունների սպեկտրը` ՎՏԲ-Հայաստան Բանկը այսօր բացում է Հայաստանում առաջին պրեմիում դասի մասնաճյուղ ՙPrivate Banking՚, որտեղ կսպասարկվեն արտոնյալ հաճախորդները, ապահովված կլինի բացառիկ բանկային ծառայություն, անհատական մոտեցում, խիստ գաղտնիություն և հատուկ պայմաններ բանկային ծառայությունների բոլոր տեսակների մասով: Հաճախորդի հետ փոխհարաբերության համակարգը կառուցված է անհատական մենեջերի միջոցով հետադարձ կապի սկզբունքով, ով արագ կլուծի հաճախորդի բոլոր ֆինանսական խնդիրները: Անհատական մոտեցումը, հաճախորդի խնդիրների լուծման ճկունությունն ու արագությունը և ընդլայնված ծառայությունները (մի շարք ներդրումային ծրագրեր, մետաղական հաշիվներ, Visa Infinite քարտի սպասարկում) ՎՏԲ բրենդի հուսալիության հետ համատեղ և հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող ՎՏԲ24 Private Banking-ի աջակցությամբ, թույլ է տալիս ցանկալի տեղ գրավել Հայաստանի պրեմիում շուկայի ոլորտում: Վերջին տարիներին ՎՏԲ-Հայաստան Բանկը ունեցել է նշանակալի առաջընթաց մանրածախ բիզնեսի զարգացման ուղղությամբ: ՎՏԲ24 բանկը, որպես ՎՏԲ խմբի դուստր բանկերի մանրածախ բիզնեսի ուղղությամբ ֆունկցիոնալ համակարգող, դրական է գնահատում ՀՀ-ում ՎՏԲ-Հայաստան Բանկի ձեռք բերած արդյունքները մանրածախ բիզնեսում և հետագայում էլ կշարունակի ակտիվորեն աջակցել Բանկին մանրածախ բիզնեսի բոլոր ուղղություններով՚,-նշել է նա: