Երկուշաբթի, 16 Ապրիլի 2012 17:04
Բյուջետային աշխատողների բժշկական ապահովագրությունն առաջացնում է բժիշկների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրության անհրաժեշտությունը
ԱրմԻնֆո. Կառավարության ՙսոցիալական փաթեթի՚ շրջանակներում իրականացվող բյուջետային աշխատողների բժշկական ապահովագրությունն առաջացնում է Հայստանում բժիշկների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն ոռ Խաչատրյանը:
Ապահովագրողի կարծիքով, բժիշկների պատասխանատվությնա ապահովագրությունը պետք է կատարվի բոիժհաստատության հաշվին: Նա նշել է, որ երկրի բոլոր, անգամ տեխնիկապես և տեխնոլոգիապես հետ մնացող կլինիկաները, ի վիճակի են այսօր ապահովագրելու իրենց բժիշկների պատասխանատվությունը: ՙաղտնիք չէ, որ շատ բժիշկներ իրենց աշխատավարձի մի մասը լրացնում են ոչ ֆորմալ վճարներով՚,-նկատել է .Խաչատրյանը, տեղեկացնելով, որ ըստ Համաշխարհային Բանկի զեկույցի, այդ ոչ ֆորմալ վճարների բաժինը Հայաստանում կազմում է բժշկական ծառայությունների շուկայի ընդհանուր շրջանառության երկու երրորդը:
Ապահովագրողի գնահատականներով, Հայաստանում բժշկության համար դեռևս արդիական են մնում այնպիսի պրոբլեմներ, ինչպիսիք են անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի բացակայությունը, հիվանդանոցների տեխնիկական վերազինման համար միջոցների սակավությունը, բուժօգնության որակի միասնական ստանդարտների բացակայությունը, ինչպես նաև բուժհաստատույթունում գների և գնագոյացման միասնական համակարգի բացակայությունը: Այս բոլոր պրոբլեմները, պնդում է .Խաչատրյանը, բուժհասատտության վատ մենեջմենտի, այլ ոչ թե դրամական միջոցների սակավության արդյունքն են:
Անդրադառնալով Հայաստանի բժշկական ապահովագրության շուկային, ապահովագրողը նշել է, որ երկար տարիներ այդ շուկան զարգացնում էր իր, յուրահատուկ կանոներով, մշտապես հեռանալով իր զարգացման տեսական ու գործնական հիմքերից: ՙՏարբեր հաճախորդների նկատմամբ կիրառվում էին տարբեր մոտեցումներ, սկսած ապահովագրական պրեմիաներից ու հատուցումներից, և վերջացրած` բուժհաստատությունների սպասարկման մակարդակով՚,-նշել է ապահովագրողը:
Խաչատրյանի կարծիքով, բյուջետային աշխատողների շրջանում բոլորի համար միասնական ու նոր զանգվածային պրոդուկտի ներդրումը որոշակի անորոշություն և անկանխատեսելիություն է առաջացնում բուժապահովագրության շուկայի հետագա զարգացման առումով: ՙԱրդյունքը կախված կլինի, թե որքանով համարժեք ու լիակատար ձևով հասցեատիրոջը կհասնի անհրաժեշտ տեղեկատվությունը: Այս առումով կարևոր է, որպեսզի այն չաշխատի ՙփչացած հեռախոսի՚ սկզբունքով՚:
Խաչատրյանը գտնում է, որ ապահովագրողները պետք է մշտապես վերահսկեն բուժհաստատությունների աշխատանքը, նոր պրոդուկտի շրջանակներում ապահովելով ամենալավ սպասարկումը: Նա հիշեցրել է, որ բյուջետային աշխատողների համար ՙՆաիրի Ինշուրանս՚ ընկերությունը մշակել է բժշկական ապահովագրության անհատական 4 և ընտանեկան մեկ ծրագիր: ՙԲյուջետային աշխատողների համար մշակելով նոր առաջարկները մենք աշխատել ենք առաջին հերթին պահպանել պրոդուկտի հասկանալի ու մատչելի լինելը՚,- ընդգծել է ապահովագրողը, հավելելով, որ պրոդուկտն ունի սոցիալական ուղղվածություն, և դրա ամենաչնչին խախտումները կարող են բերել Հայաստանում բժշկական ապահովագրության շուկայի հեղինակազրկմանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականին 6 ապահովագրական ընկերությունները բժշկական ապահվագրության գծով հավաքագրել են 1.5 մլրդ.դրամ, գրամցլով 25.1% տարեկան աճ: Այս հատվածի բաժինը պրեմիաների ընդհանուր ծավալներում կազմել է 6%: