Երեքշաբթի, 17 Ապրիլի 2012 18:33
Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է առևտրային վարկի նոր տեսակ`ՙԲիզնես վարկ անվտանգության բարձիկով՚
ԱրմԻնֆո. Զարգացման Հայկական Բանկը բիզնեսի առանձնահատկություններից ելնելով` հաճախորդներին առաջարկում է համագործակցության տարբեր ուղիներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկն առաջարկում է նոր առևտրային վարկատեսակ` ՙԲիզնես վարկ անվտանգության բարձիկով՚, որն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 100%-ի չափով ֆինանսավորում: Վարկերը տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով, մինչև 100 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթի գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը` 12-16%:
Զարգացման Բանկի վարկային ճկուն քաղաքականությունը կօգնի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի բիզնեսի լավագույն ձևով ֆինանսավորմանը և կառաջարկի վարկավորման առավել նախընտրելի տարբերակը:
ՙԶարգացման Հայկական Բանկ՚ բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1990 թ-ին: Բանկը մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկեր Ռենկինգի, Բանկի ընդհանուր վարկերը և այլ փոխառւթյունները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են մոտ 27 մլրդ.դրամ: