Շաբաթ, 21 Ապրիլի 2012 18:03
Տնտեսության մենաշնորհացումը ՙբերնդը՚ վերածում է հայ գործարարների համար ոչ պիտանի գործիքի
ԱրմԻնֆո. Հայաստանի տնտեսության մենաշնորհային կառուցվածքը բրենդը վեր է ածում տեղի գործարարների համար ոչ պիտանի գործիքի: ԱրմԻնֆոյին այդպիսի համոզմունք է հայտնել հայկական M-Info մարքեթինգային ընկերության ղեկավար Մարիամ Սիմոնյանը ՙԲրենդեր և բիզնես՚ խորհրդաժողովի ընթացքում:
Նրա ասելով, ընկերության մասնագետների կողմից անցկացված բազմաթիվ հետազոտությունների համաձայն, տեղական գործարարները նախկինի պես թերագնահատում են բրենդինգի բազմաթիվ առավելությունները: ՙՆրանք ձգտում են մեծ շահույթների, ընդ որում պատրաստ չեն թեկուզ ինչ-որ փողեր ներդնել այդ նպատակների իրագործման համար՚, - նշել է Մ.Սիմոնյանը:
Դատելով Հայաստանում բրենդինգի հեռանկարների մասին` նա նշել է, որ մոտակա հեռանկարում հարկ չկա զգալի փոփոխություններ ակնկալել այդ հատվածում. ՙԸստ երևույթին, պետք է փոխվի սերունդը, որպեսզի բրենդինգը, վերջապես, արդիականություն ձեռք բերի Հայաստանի բիզնեսում՚: Ձեռներեցների խուտորային հոգեկերտվածքը, փորձագետի հավաստմամբ, գործնականում, անհնար է դարձնում այդ ուղղության առաջընթացը Հայաստանում:
M-Info-ի հարցումների համաձայն, հայ սպառողն առաջվա նման նախընտրություն է տալիս ներմուծվող բրենդերին: ՙՇատ դժվար է մարդկանց գիտակցությունից արմատախիլ անել այն կարծրատիպերը, որ ներմուծվող ամեն ինչ լավն է՚, - նշել է Մ.Սիմոնյանը: Նրա ասելով, այդ խնդիրը կարողացել են հաղթահարել կաթնամթերք արտադրողները: ՙրագետ շեշտադրումներ կատարելով բիզնեսում` նրանք կարողացել են սեփական խորշն զբաղեցնել շուկայում՚:
Համաժողովի ընթացքում հետաքրքիր և ուսանելի ելույթով է հանդես եկել INSTID London ընկերության ղեկավար Ալեքսանդր րանդը: Իր ելույթի սկզբում նա տվել է ՙբրենդ՚ բառի սահմանումը. ՙԴա ոչ լոգոտիպ է, ոչ բիզնեսի ոճ, ոչ էլ փաստաթղթերի փաթեթ կամ ընկերության արտաքին պատմություն, դա հավաքական մտածելակերպ է, երբ մի խումբ մարդկանց միավորում է որոշակի գաղափարախոսություն՚: Ձևավորելով ընկերության բրենդը, նրա ասելով, կարևոր է սեփականության զգացողություն հաղորդել շարքային մարդկանց` քո արտադրանքի հնարավոր սպառողներին: Նրա հավաստիացմամբ, հենց նրանց եռանդն է վերածվում իրական շահույթի ընկերության համար:
Հայտնի Mindscapes ընկերության հիմնադիր Յոնաթան Դոմինիցն (ավելի վաղ աշխատել է համաշխարհային ճանաչում ունեցող Young&Rubicam կազմակերպությունում) իր ելույթում առաջարկել է ավանդական գովազդը փոխարինել ավելի նորարարական լուծումով, մասնավորապես, ստեղծել առիթ, իրադարձություն, որը հետագայում կօգնի ձևավորել պահանջարկ նոր արտադրանքի նկատմամբ: Նա գործարարներին խորհուրդ է տվել նախ առաջ մղել ոչ թե ընկերության բրենդը, այլ` ապրանքը (կամ ծառայությունը), սակայն ընդսմին ընտրել ապրանքի առաջ մղման այնպիսի քաղաքականություն, որն սպառողին ստիպի ընդմիշտ հիշել նաև հենց բրենդը: Նրա ասելով, հենց այդ սկզբունքներով են ղեկավարվել համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպես Gillette-ը, առաջ մղելով իր բրենդը Հնդկաստանում, իսկ Heineken-ը` երմանիայում:
Ավելացնենք, որ որպես ՙԲրենդեր և բիզնես՚ համաժողովի կազմակերպիչ հանդես է գալիս Maeutica ընկերությունը: